Եկան այն օրերը, որ ամպերով լիացավ
Իմ ամռան օրվա անաղարտ երկինքը,
Իսկ աստղերն ու լուսինը՝
Գլխիս վերևում, էլ չեն զարդարում այս երկինքը խեղճ։
Սևեռուն հայացքով նայում եմ հառած,
Ու մտքիս գալիս միայն մի բան՝
Մեկ է, ես գիտեմ՝
Դու ես իմ աստղերը,
Դու՝ իմ լուսինը,
Դու ես լիացնում իմ ներսի երկինքը,
Էնտեղ միշտ ծաղկում է մեր սիրո գարունը,
Այնպես տաք ու ջերմագին, ինչպես քո գրկում։
Այդ իմ երկնքում միշտ պարզ է ամեն ինչ,
Էնտեղ մի՛շտ աստղեր կան ու լուսին անգին,
Նրանք վաղուց ապրում են իմ մեջ,
Նրանք՝ դա դու ես,
Իմ աստղեր ու լուսին…
Իմ ամռան օրվա անաղարտ երկինքը,
Իսկ աստղերն ու լուսինը՝
Գլխիս վերևում, էլ չեն զարդարում այս երկինքը խեղճ։
Սևեռուն հայացքով նայում եմ հառած,
Ու մտքիս գալիս միայն մի բան՝
Մեկ է, ես գիտեմ՝
Դու ես իմ աստղերը,
Դու՝ իմ լուսինը,
Դու ես լիացնում իմ ներսի երկինքը,
Էնտեղ միշտ ծաղկում է մեր սիրո գարունը,
Այնպես տաք ու ջերմագին, ինչպես քո գրկում։
Այդ իմ երկնքում միշտ պարզ է ամեն ինչ,
Էնտեղ մի՛շտ աստղեր կան ու լուսին անգին,
Նրանք վաղուց ապրում են իմ մեջ,
Նրանք՝ դա դու ես,
Իմ աստղեր ու լուսին…
13.10.2017, 02:36 Գիշերվա
զեղումներ