Ավանդական տնտեսություն, տնտեսական համակարգ,
որտեղ ավանդույթներն ու սովորույթները բացահայտում են սահմանափակ ռեսուրսների
օգտագործումը։ Այն համարվում է ամենահինը։ Ավանդական տնտեսությունում հողը
և կապիտալը գտնվում են ընդհանուր սեփականության ներքո, իսկ
հասարակության տնտեսական հիմնական խնդիրները լուծվում են մարդկանց միջև տոհմական
կամ կիսաֆեոդալական կապերի միջոցով։
Ավանդական
տնտեսությունը հիմնված է պատմականորեն ձևավորված ավանդույթների, սովորույթների,
հոգեբանության, կրոնական ընկալումների և մշակութային մակարդակի վրա։ Դրանց հիմքի
վրա են ձևավորվում համապատասխան ինստիտուտները։ Տարբեր են այս կամ այն երկրի ստեղծած
տնտեսական համակարգի բնույթը։