Sunday, March 15, 2015

Հավատարմություն և դավաճանություն

Հավատարմություն և դավաճանություն: Մարդիկ լինում են հավատարիմ, հաստատ գիտեմ: Ես համաձայն չեմ այն մտքին, որ չկա վստահություն ու հավատարմություն, նվիրվածություն ու սեր, ինչպես ասում են մարդիկ: Գոյություն ունի: Ասե՞մ ինչու: Որովհետև ես վստահ եմ, որ ինձ կարող են վստահել: Ես նվիրվող եմ, գիտեմ ու կարողանում եմ հավատարիմ լինել: Ուրեմն ինչպես ստացվեց, որ չկա: Հավատարմություն զգում եմ իմ ամեն ընկերոջ հանդեպ: Գիտեմ, որ ընկերս կարող է վստահել ինձ: 

Դավաճանություն էլ կա: Հաստատ կա, որովհետև դա էլ եմ զգացել: Գուցե ոչ մեկ անգամ, բայց ամենից շատ մեկն եմ հիշում, այն էլ «ընկերուհու» կողմից: Դավաճանելը երևի այն չէ, որ ուրիշ մեկին սիրես իսկ այն մեկին թողնես ու հեռանաս: Դավաճանել նշանակում է ստիպել մեկին ամբողջ հոգով և սրտով նվիրվի, սիրի ու վստահի քեզ ու իր դիմաց դու հոգատար ձևանաս, բայց հենց շրջվի սկսես հետևից խոսել: Այսպես հստակ եմ խոսում, որովհետև զգացել եմ հենց այս ամենը: Գուցե դեռ փոքր էի, բայց ինձ մեծացրեց... 

No comments:

Post a Comment

Translate