Tuesday, October 28, 2014

Ես ու Գիտակները

Սեբաստացիներին ձգում են տարօրինակ և հոգեհարազատ վայրերը: Երեք օրվա ընթացքում հասցրեցինք լինել Սյունիքի ամենայուրօրինակ տեղերում: Շրջեցինք Սյունիքի մարզի մի ծայրից մյուսը: Այցելեցինք պատմական նշանակության Անգեղակոթ գյուղ, որտեղ ունեցանք դաս-պատում, այնուհետև եղանք Հալիձորի բերդում, դե իհարկե` Տաթևի վանքն էլ անհյուրընկալ չգտնվեց մեր հանդեպ: Սակայն ամենաթանկարժեքն ու հիշարժանն ինձ համար այն գաղափարն էր, որ մենք ամբողջ երեք օր ու երկու գիշեր 17 հոգով՝ միասնական խմբով ու եռանդուն ոգով  ճանապարհորդում ու զվարճանում էինք: Քանի որ ճանապարհորդում էինք  գիտակների ակումբի հետ, այն լի էր քննարկումներով, բանավեճերով, հետաքրքիր խաղերով, արտահայտություններով և կատակներով: Դառնալով այդ ակումբի մի մաս, ես նույնպես սիրով մասնակցում էի այդ ամենին:

  Ինձ ամենից առավել դուր եկավ այն փոքրիկ հյուրընկալ տունը, որին մենք հանդիպեցինք ետվերադարձին: Առաջին հայացքից մենք կարծում էինք, որ դա պարզապես խանութ է կամ փոքրիկ  սրճարան, սակայն բացահայտվեց, որ այն մի շատ հյուրընկալ մարդու տուն է: Այնտեղ մեզ հյուրասիրեցին տաք լավաշ, ժինգյալով հաց, և թեյ: Ամբողջ տունը պատված էր սովետական իրերով:
  Այս երեք օրը մենք ապրեցինք իրար հետ, իրարով, իրար շնորհիվ: Մի խոսքով ճանապարհորդությունը հիանալի էր:
















































No comments:

Post a Comment

Translate