Wednesday, October 29, 2014

Մարդը և նրա ապրելու միջավայրը

Էկոլոգիա գիտությունը, առաջացել է բնական և մարդկանց կողմից ստեղծած  խնդիրները լուծելու նպատակով: Ինչպես մենք գիտենք, կան բազմաթիվ բնական աղետներ (ջրհեղեղ, փոթորիկ, հրաբուխ և այլն), սակայն, բացի այդ, մարդիկ ստեղծել են այլ խնդիրներ, որոնք հետզհետե տանում են մեզ դեպի կործանում:
Կարծում եմ, որ այդ խնդիրներից մի քանիսը (ջրի, վառելիքի, ուտելիքի և այլ խնդիրները) մարդիկ ստեղծել են ուղղակի գոյատևելու համար:


Այնուամենայնիվ կան խնդիրներ (աղտոտման, ծառահատման, կենդանիների ոչնչացման), որոնք պարտադիր չեն գոյատևելու համար, և միայն մեր ալարկոտության ու շահի ետևից ընկնելու արդյունքն են: Բնությունը ռացիոնալ կերպով օգտագործելու համար, մենք պիտի ծանոթ լինենք էկոլոգիա գիտությանը: Բոլորս պիտի քնքշորեն ու զգուշորեն վերաբերվենք մեզ շրջապատող ամեն ինչին:
   Բնությունը, իր նախնական տեսքով գեղատեսիլ ու հրաշալի էր: Սակայն մարդու միջնորդությամբ այն դարձավ աղտոտված ու թունավոր: Մարդու հայտնվելու հետ մեկտեղ, ամեն ինչ սկսեց փչանալ և ոչնչացվել: Մարդկությունը պիտի գիտակցի, որ բնությունը առանց մարդ էակի՝ կարող է, իսկ մարդը առանց բնության՝ ոչ: Մարդկությունը առաջանալով բնությունից, դարձել է նրա թշնամին, չհասկանալով, որ առանց նրա, ոչ միայն չէր ապրի, այլ ոչ մի ոլորտում զարգացում չէր ունենա: Բնությունը մարդկությանը միշտ օգտակար է լինում: Միայն այն հանգամանքը, որ բնության շնորհիվ ենք մենք թթվածին ստանում, հերիք է, որպեսզի երախտապարտ լինենք: Բնության շնորհիվ են ստեղծում այն ամենը, ինչ մեզ պետք է գալիս առօրեայում և մեզ շրջապատող ամեն բան հիմնված է նրա բարիքների վրա:
   Կարծում եմ, որ անհնար է փրկել բնությունը անգիտակցական մարդկությունից: Հնարավոր է միայն անգիտակցականը գիտակցական սարքելով՝ բնության թշնամուց ընկեր դառնալ: Եթե սահմանափակենք մեր բնօգտագործումը, հենց դրանով արդեն իսկ կկառավարենք մարդու միջամտությունը բնության վրա:
   Համոզված եմ, ապագայում մեզ սպասվում է կործանում, աղետներ, մարդիկ պայքարելու  են մի բաժակ ջրի համար, վերջանալու են նավթի պաշարները, ոչնչանալու են անտառները, լինելու է իսկական խառնաշփոթ:
Այնուհանդերձ, հույս ունեմ, դեռ հնարավոր է խուսափել ահռելի քաոսից:

Աղբյուրներ՝ 1, 2, 3

No comments:

Post a Comment

Translate