Wednesday, October 22, 2014

Բորխերթը և այն, ինչ թողեց նա իմ մեջ

Վոլֆգանգ Բորխերթը ծնվել է 1921թ.-ի մայիսի 20-ին և մահացել 1947թ.-ի նոյեմբերի 20-ին: Նա գերմանացի գրող և դրամատուրգ էր, ում աշխատանքը ազդեցություն է կրել իր՝ դիկտատուրայի հետ ունեցած փորձառությունից, և Ուրմաքտում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ իր ծառայությունից:
 1946 թ-ին Բորխերթը հրապարակեց բանաստեղծությունների ժողովածուն՝ «Լամպը, գիշերը ու աստղերը», գրեց պատմվածքներ և առակներ, որտեղ նկարագրում էր պատերազմի և դրանից հետո ապրող մարդկանց ճակատագրերը:
1947 թ-ի
ն մահացող Բորխերթը մեկ շաբաթում գրում է իր կարևորագույն աշխատանքը (պիեսը)՝ «Այնտեղ, դռան ետևում»: Պատմությունը ողբերգությամբ լի էր՝ ամեն ինչ կորցրած նախկին ներճակատային զինվորի մասին: Պիեսի պրեմիերան (Համբուրգի թատրոնի ռադիո շոույի տեսքով) կայացավ Բորխերթի մահից մեկ օր հետո:

Իմ կարծիքով Վոլֆգանգ Բորխերթը բավականին իրատես էր: Նա իր ստեղծագործությունները գրում էր ուղիղ իմաստով՝ այն ինչ ուզում էր ասել՝ առանց տողատակերի:
Բորխերթն ինձ վրա մեծ տպավորություն թողեց հենց նրանով, որ երբ ես հանգիստ կարդում էի նրա «Կեգլուղի» մանրապատումը, ու հանկարծ տեսա գրված. «Գլուխները փշրվեցին» դա մտովի պատկերացրի ու շատ ազդվեցի այդ տեսարանից: Իսկ դա նշանակում է, որ ամեն դեպքում Բորխերթը ինձ վրա մեծ ազդեցություն թողեց: Այդ ազդեցությունից ու տպավորություններից ելնելով՝ ես կարող եմ ասել իմ կարծիքը պատերազմի մասին: Ինքս պատերազմի կողմնակից չեմ: Չեմ խրարուսում պատերազմը, բայց եթե սկսվի, ես մենակ, բնականաբար, չեմ կարողանա կանխել այն: Բայց ես միշտ մտածել եմ այն հարցի շուրջ, թե՛ ինչու է մարդ պատժվում  մարդասպանության համար՝ որպես հանցագործություն, սովորական, աշխարհիկ կյանքում, իսկ պատերազմում հազարավոր, միլիոնավոր մարդկանց սպանդը չի դատապարտվում: Ինչո՞ւ, ախր ո՞վ ասաց, թե պատերազմը խրախուսելի է:

No comments:

Post a Comment

Translate