Friday, January 16, 2015

Պիեր Աբելյար

Տրամաբանության և բանականության ջատագովությամբ հանդես եկավ Պիեր Աբելյարը, որը, ի տարբերություն Քենթերբերացու, առաջնորդվում էր «Հասկանում եմ, որպեսզի հավատամ» սկզբունքով։ Իհարկե, դա չի նշանակում, թե Աբելյարը բանականությունը վեր է դասում հավատից, ընդհակառակը, որպես սխոլաստիկական մեթոդի ստեղծման «հայրերից» մեկը, նա ձգտում է հասկանալի դարձնել այն, ինչին հավատում է: Միևնույն ժամանակ նա ավելի մեծ տեղ է տալիս տրամաբանությանը և բանական ապացույցներին: Այս առումով հատկանշական էր նրա «Այո և Ոչ» (Sic et non) աշխատությունը, որում ի մի են բերված իրար հակասող կրոնական և աստվածաբանական պնդումները: Աբելյարը խուսափում է այդ հակասությունների վերաբերյալ սեփական կարծիք հայտնելուց, սակայն այդպիսի նյութի հավաքումն արդեն իսկ ենթադրում է բանականության միջամտության անհրաժեշտության մասին:

Thursday, January 15, 2015

Մթնոլորտ

Մթնոլորտը գազային ծածկ է, որը նրա շուրջը պահպանվում է ձգողականության շնորհիվ։ Մի շարք մոլորակների մթնոլորտային շերտը, որը հիմնականում բաղկացած է գազերից, կարող է չափազանց հաստ լինել։ Երկիր մոլորակի մթնոլորտը ներառում է թթվածին, որն օգտագործվում է կենդանի օրգանիզմների շնչառության համար, և ածխածնի երկօքսիդ, որն օգտագործում են բույսերը, ջրիմուռները, բակտերիաները ֆոտոսինթեզի համար։ Մթնոլորտը հանդես է գալիս նաև որպես մոլորակը արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանող շերտ: Մթնոլորտը նաև երկրագունդը պաշտպանում է երկնաքարերից, որոնք, անցնելով մթնոլորտի միջով, շփումից շիկանում են, այրվում և միայն մանր քարերի ու փոշու ձևով թափվում Երկրի վրա՝ չվնասելով նրան:
Գազերից
բացի, մթնոլորտում միշտ առկա են նաև ջրային գոլորշիներ, փոշու և ծխի մասնիկներ, սառույցի բյուրեղիկներ: Այսպիսով ընդունված է մթնոլորտ համարել գազային այն միջավայրը, որը պտտվում է մոլորակի հետ զուգընթաց որպես մեկ ամբողջություն։
Շրջակա միջավայրի աղտոտումը մարդկանց, բույսերի և կենդանիների կենսագործունեության վրա բացասաբար ազդող նյութերի թույլատրելի քանակի գերազանցումն է միջավայրում:

Wednesday, January 14, 2015

Վառելիքաէներգետիկ ռեսուրսներ

(Նավթ, բնական գազ, ածուխ)
1) Նավթը Երկրի նստվածքային թաղանթում տարածված այրվող, յուղանման, յուրահատուկ հոտով հեղուկ է, կարևորագույն օգտակար հանածո, արժեքավոր բնական պաշար: Նավթը տարբեր մոլեկուլային զանգվածով գազային, հեղուկ ու պինդ սահմանային, ցիկլիկ և արոմատիկ ածխաջրածինների, ինչպես նաև թթվածին, ծծումբ ու 
ազոտ պարունակող օրգանական միացությունների խառնուրդ է: Լինում է բաց շագանակագույնից (գրեթե անգույն) մինչև գորշ (գրեթե սև) գույնի: Նավթի մեջ լուծված են մեթան, էթան, պրոպան, բութան, ջրային գոլորշիներ, երբեմն՝ նաև ազոտ, ածխաթթվական գազ, ծծմբաջրածին, հելիում, արգոն, որոնք կոչվում են նավթին ուղեկցող գազեր:

I Can

1.  Մուտքագրել տեքստը:
Type the text.

Farming on the plains
   Farming on the Great Plains was especially difficult for the homesteader. For one thing, the climate was one of extremes, with freezing winters and scorching summers. For another thing, although the flatness of the land made plowing easier, the soil was very hard.
   The main problem facing the Plains farmer was lack of water. There were few rivers in this region, and annual rainfall was often below the 20 inches (50 centimeters) generally needed to sustain agriculture. There was water underground, but it was usually inaccessible, either too deep or trapped beneath impenetrable rock.

2.  Համացանցից ընտրել նյութ, կարդալ, հասկանալ, օգտվել on-line բառարանից, թարգմանել մի հատված և գրել կարծիք տվյալ նյութի վերաբերյալ:
Choose a topic from the Internet, read and understand it, use on-line dictionaries, translate a passage and write your opinion about it.

Friday, January 9, 2015

My Christmas days

When I was a child (1-5 years) I believed in Santa Claus, and when I discovered that there was no Santa, imagine that I wasn’t so sad and I didn’t cry because of that… but what a pity that I don’t remember how I knew it.
One day when it was Christmas, we wrote  letters to Santa, of course I already knew about it but I didn’t say anything to my classmates, and the teacher  had to give the letters to our parents at parents meeting, and I was outside  my classroom where the parents meeting was going on... And when my teacher had to give the letter to my mom, I opened the door and started to laugh. And I had a great pleasure …^.^

Thursday, December 4, 2014

Ասույթներ

1. “Be who you are and say what you feel, because those who mind don't matter, and those who matter don't mind.” 
― Bernard M. Baruch

«Եղիր այն, ինչպիսին կաս և ասա այն ինչ զգում ես, քանզի նրանք, ովքեր դեմ են կարևոր չեն, և ովքեր կարևոր են՝ դեմ չեն
― Բերնարդ Մ. Բարուխ

2. “You've gotta dance like there's nobody watching,
Love like you'll never be hurt,
Sing like there's nobody listening,
And live like it's heaven on earth.” 
― William W. Purkey

«Դու պետք է պարեսկարծես ոչ ոք քեզ չի նայում,
Սիրես այնպես, կարծես երբեք ցավ չես զգացել
Երգեսկարծես ոչ ոք քեզ չի լսում,
Եվ ապրես կարծելով,  թե երկիրը դրախտ է
Վիլիամ ՎՓարքեյ

3. “You know you're in love when you can't fall asleep because reality is finally better than your dreams.”
― Dr. Seuss

«Դուք հասկանում եքոր սիրահարվել եք այն ժամանակերբ չեք կարողանում քնելորովհետև իրականը վերջապես ավելի լավ էքան ձեր երազները
― Բժիշկ Սյուս

Sunday, November 16, 2014

Ով է իմ կյանքի պատասխանատուն

Կարդալով Բախի «Ողջույն» բանաստեղծությունը

Ես իմ կյաքնի համար պատասխանատվություն եմ կրում, քանի որ ես եմ կառավարում ու ստեղծում իմ կյաքնը: Չեմ կարող ասել, որ ես ազատ եմ: Քանի դեռ այնքան չեմ հասունացել ու որոշ չափով կախում ունեմ ծնողներիցս, չեմ կարող անել իմ կյաքնի հետ այն, ինչ ուզում եմ: Բայց ինձ վրա ծնողներիցս ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը ուժ չի գործադրում, որովհետև ես ինձ տրված ազատության սահմանները չեմ անցնում ու նրանք վստահում են ինձ: Պատասխանատու եմ այնքանով, որ եթե ինչ-որ սխալ քայլ անեմ կամ նույնիսկ ճիշտ, ցանկացած դեպքում ես պետք է տեր կանգնեմ իմ արարքներին: Հասարակ օրինակ. եթե ես վիրավորեմ ընկերոջս կամ անծանոթ մարդու, էական չէ՝ տեղին եմ վիրավորել, թե՛ ոչ,  ես եմ զղջալու կամ չզղջալու, ներելու կամ չներելու, և ոչ թե ծնողներս: Հետևաբար, ես ասում եմ, որ ես եմ իմ կյանքի համար պատասխանատու:

Translate