Showing posts with label կինոդերասան. Show all posts
Showing posts with label կինոդերասան. Show all posts

Wednesday, January 21, 2015

Ադրիանո Չելենտանո

Ադրիանո Չելենտանոն ծնվել է հունվար 6-ին 1938թ., Միլանում, իտալացի երգիչ է, երգահան, կինոդերասան, կատակերգ, կինոռեժիսոր, հեռուստահաղորդավար և հասարակական գործիչ։ Բեմում քայլելու ձևի պատճառով Իտալիայում նրան անվանում են «Molleggiato» (հայերեն՝ Զսպանակների վրա)։
Չելենտանոն իտալական երաժշտության պատմության ամենահաջողակ ու ազդեցիկ դեմքերից է։ Իր ողջ կարիերայի ընթացքում նա թողարկել է 41 ալբոմ 150 միլիոն ընդհանուր քանակով, ինչպես նաև նկարահանվել է ավելի քան 40 ֆիլմերում, որոնցից առավել հայտնի են «Անսանձի սանձահարումը»(1980),  «Բլեֆ» (1976), «Խելահեղ սիրահարվածը» (1981) և «Բինգո Բոնգո» (1982) ֆիլմերը: Այս ֆիլմերից գուցե շատերն եմ դիտել, բայց շատ վաղ հասակում, և միայն հիշում եմ «Անսանձի սանձահարումը»  ֆիլմը: 

Չելենտանոն երկու անգամ արժանացել է «Դավիդ դի Դոնատելոյի» մրցանակի «Բլեֆ» (1976) և «Թավշյա ձեռքեր» (1980) ֆիլմերում տղամարդու լավագույն դերակատարման համար։ 
1989 թ. Չելենտանոյին շնորհվել է Միլան քաղաքի բարձրագույն պարգևը՝ Ambrogino d’oro (հայերեն՝ Ոսկե ամբրոսիս 2007 թ. գլխավորել է «100 ամենավառ կինոաստղերի» ցանկը, որ կազմել էր Time Out ամսագիրը։ 


Ադրիանո Չելենտանոյի պատվին է կոչվել № 6697 աստերոիդը, որ հայտնաբերվել է 1987 թ, ապրիլի 24-ին։

Նրա կինը հանրաճանաչ դերասանուհի և երգչուհի Կլաուդիա Մորին է։ Նրանք ունեն երեք երեխա՝ Ռոզիտան, Ջիակոմոն և Ռոզալինդա Չելենտանոն։ Վերջինս հայտնի է իր Սատանայի դերով Մել Գիբսոնի «Քրիստոսի չարչարանքները» ֆիլմում։
Ներկայումս երգիչը կնոջ՝ Կլաուդիա Մորիի հետ ապրում է Գալբյատեում՝ սեփական առանձնատանը՝ շարունակելով ակտիվ ստեղծագործական կյանքը։
Ադրիանո Չելենտանոն 2005 թ.-ից բուսակեր է և հանդես է գալիս որպես կենդանիների իրավունքների պաշտպան։ 
Ադրիանո Չելենտանոն ծնվել է 1938 թ. հունվարի 6-ին՝ Բեֆանայի օրը (կատակի տոն) Միլանում՝ Վիա Գլյուկ, 14 հասցեում։ Ընտանիքը, որի հինգերորդ զավակն էր Ադրիանոն, Ապոիլիայից հյուսիս էր տեղափոխվել աշխատանք գտնելու հույսով։ Ադրիանոն մանկությունն անցկացնում է Միլանում։ 12 տարեկան հասակում նա թողնում է դպրոցը և քանի որ նրա ընտանիքն աղքատ էր, սկսում է աշխատել որպես ժամագործի աշակերտ, իսկ երեկօյան ժամերին կիթառ նվագում՝ նմանակելով Էլվիս Փրեսլիին

Translate