Տերյանի բանաստեղծությունները,
երբ առաջին անգամ կարդացի, ինձ թվաց, թե ես կարդում եմ ինձ: Այն ինչ ես եմ զգում, կարելի
է նաև ասել՝ մտածում եմ, ամբողջն արտահայտված են նրա բանաստեղծությունների մեջ: Իհարկե
չեմ հասցրել Տերյանի բոլոր բանաստեղծություններն ընթերցել, բայց որոնք էլ որ կարդացել
եմ, բավական են, որ ես Տերյանին շատ սիրեմ ու ինձ մոտ զգամ: Երբ ես ընթերցում եմ նրա
բանաստեղծությունները, ինձ թվում է, թե իմ պատմությունն եմ պատմում. և՛ հաճույք ու
ուրախություն եմ ստանում, և՛ տխրում եմ՝ հասկանալով ու գիտակցելով, թե ինչ եմ կարդում:
Երբեք չեմ հոգնում ինքս ինձ համար պատահաբար ընտրած բանաստեղծություններից ու միշտ
զգալով եմ արտաբերում նրա գրած ամեն մի բառը:
Ինձ միշտ թվացել
է, որ Տերյանը մթություն է սիրում: Իմ մեջ տպավորվել է, որ Տերյանը սիրում էր մթության
մեջ նստել, մտածել, քննարկել, վերլուծել ու գրել: Նա հիվանդ էր թոքախտով, ինչպես և
այդ ժամանակների շատ գրողներ: Տերյանի մեջ կար մռայլություն, նա մառախուղի մեջ էր։
Այս ամենն արտացոլվում է նրա բանաստեղծություններում: Կարող եմ մի քանի տողեր օրինակ
բերել, որոնք ցույց կտան նրա մթության բացահայտումը։