Showing posts with label Չարենց. Show all posts
Showing posts with label Չարենց. Show all posts

Saturday, May 2, 2015

Բացահայտում եմ, որ...

Կարծում էի, թե ճանաչում եմ ու հերիք չի դա, նաև սիրում եմ Չարենցին, ու համարում էի իմ ամենասիրելի գրողը: Իսկ հիմա բացահայտեցի այն, որ ես նրան չեմ ճանաչել ու դեռ չեմ ճանաչում: Երևի ստեղծել էի մեկին,  ում ուզում էի տեսնել որպես իմ ամենասիրելի գրող: Ես տեսնում էի նրան Չարենց անվան տակ: Հիմա՝ քիչ թե շատ բացահայտելով նրան, չհասկացա նրան այդպես էլ: Բայց մտածում եմ, որ նա գեղեցիկ զգացմունք է ունեցել իր ներսում: Սրտում ունեցել է սեր: Հրաշալի զգացմունք, աննկարագրելի ու անզուգական: Ու ինչ անենք, որ մեկ անգամ չի զգացել կամ էսպես կասեմ՝ տառապել այդ զգացմունքով: Սիրել է բազում կանանց: Բոլորի նկատմամբ տածել է սեր, սիրահարվել կամ սիրել թեկուզ կարճ ժամանակով: 
Բայց մեկ է, մի քիչ անհասկանալի է: Չեմ էլ կարող բացատրել՝ ինչը, որովհետև զգում եմ և՛ հարազատություն, և՛ խորթություն: Մեկ ջղայնանում եմ, մեկ ժպտում կամ ասում՝ ճիշտ է, համաձայն եմ: Ու մեկ էլ էնպիսի բան եմ կարդում, որ ուղղակի ոչինչ չեմ մտածում, ո՛չ այս, ո՛չ այն և ո՛չ էլ մի երրորդ բան: Դե այ հենց դրա համար էլ մտածում եմ, որ Չարենցին չեմ ճանաչում:

Չարենց թե Տերյան (համեմատություն)


 Իմ կարծիքով, իրենք շատ տարբեր մարդիկ են: Տերյանը ավելի մեղմ ու նուրբ, ավելի զգացմունքային ու քնքուշ է գրել: Երբ ես կարդում եմ Տերյանի լիրիկական բանաստեղծությունները, ամբողջովին մտնում եմ դրանց մեջ, զգում ու գտնում ճիշտ և ճիշտ այն, ինչ պակասում էր իմ մեջ ու ես կիսատ էի: Իսկ Չարենցը գրում է ավելի կոշտ, անհասկանալի, չոր ու գռեհիկ: Նրա ստեղծագործությունները կարդալիս չեմ զգում ոչինչ, կամ չեմ հասկանում ու փորձում եմ նորից կարդալով ինչ-որ բան հասկանալ:

Translate