Saturday, May 2, 2015

Բացահայտում եմ, որ...

Կարծում էի, թե ճանաչում եմ ու հերիք չի դա, նաև սիրում եմ Չարենցին, ու համարում էի իմ ամենասիրելի գրողը: Իսկ հիմա բացահայտեցի այն, որ ես նրան չեմ ճանաչել ու դեռ չեմ ճանաչում: Երևի ստեղծել էի մեկին,  ում ուզում էի տեսնել որպես իմ ամենասիրելի գրող: Ես տեսնում էի նրան Չարենց անվան տակ: Հիմա՝ քիչ թե շատ բացահայտելով նրան, չհասկացա նրան այդպես էլ: Բայց մտածում եմ, որ նա գեղեցիկ զգացմունք է ունեցել իր ներսում: Սրտում ունեցել է սեր: Հրաշալի զգացմունք, աննկարագրելի ու անզուգական: Ու ինչ անենք, որ մեկ անգամ չի զգացել կամ էսպես կասեմ՝ տառապել այդ զգացմունքով: Սիրել է բազում կանանց: Բոլորի նկատմամբ տածել է սեր, սիրահարվել կամ սիրել թեկուզ կարճ ժամանակով: 
Բայց մեկ է, մի քիչ անհասկանալի է: Չեմ էլ կարող բացատրել՝ ինչը, որովհետև զգում եմ և՛ հարազատություն, և՛ խորթություն: Մեկ ջղայնանում եմ, մեկ ժպտում կամ ասում՝ ճիշտ է, համաձայն եմ: Ու մեկ էլ էնպիսի բան եմ կարդում, որ ուղղակի ոչինչ չեմ մտածում, ո՛չ այս, ո՛չ այն և ո՛չ էլ մի երրորդ բան: Դե այ հենց դրա համար էլ մտածում եմ, որ Չարենցին չեմ ճանաչում:
Երբեմն ինձ ասում են, որ կմեծանամ, ես էլ նույնպիսին կլինեմ, ու բոլորն են էդպես լինելու, ուղղակի մենք մաքուր ենք ու դեռ չեն պատկերացնում: Բայց ես երկար մտածում, ու գալիս եմ մի եզրակացության: Չեմ ուզում: Չէ, ուզում եմ՝ մեծանամ, ուզում եմ ամեն ինչ ավելի լավ իմանամ ու հասկանամ, ամեն ինչ ու ամեն մեկին ավելի լավ ու խորը կարողանամ ճանաչել: Տեսնել կյանքի և՛ լավ, և՛ վատ կողմեր: Ինչո՞ւ չէ, նաև զգալ ցավ, կոտրվել, ընկնել, հետո բարձրանալ: 
Սակայն չեմ ուզում պղտորվել, լինել անսիրտ, սիրել միանգամից մի քանիսին ու լինել այնպիսին, ինչից ես հիմա խուսափում եմ, ու ինչի պատճառով ես կարող եմ ընկնել: Չարենցին, մեկ է, սիրում եմ, բայց լավ է, որ արդեն վստահ գիտեմ, որ իմ ամենասիրելի բանաստեղծը չէ: Կարծում եմ, դա էլ է մեծ ձեռքբերում ու ճանաչում: Այնքանով ճանաչեցի Չարենցին, որ հասկացա, որ դա իմ ստեղծածն էր և ոչ թե իրականը...: 

No comments:

Post a Comment

Translate