Saturday, January 16, 2016

Գրականության հարցաշար-11

Ձմեռային հեռակա կրթության գրականության առաջադրանք 

1.Ո՞ւմ են անվանել խոսքի Ռոբեսպիեր կամ հայոց Մոլիեր: 1
Խոսքի Ռոբեսպիեր կամ հայոց Մոլիեր անվանել են Հակոբ Պարոնյանին։

Ո՞ր ստեղծագործության մեջ են ծաղրվում գրական մարդիկ: 1
Գրական մարդիկ ծաղրվում են ‹‹Մեծապատիվ մուրացկաններ›› ստեղծագործության մեջ:

Արդիակա՞ն է արդյոք այս մոտեցումը:1
Ես կարծում եմ, որ արդիական է, քանի որ մեր օրերում ստեղծագործող ու գրող մարդկանց ապրուստն էլ է շատ դժվար, ու կարծում եմ, որ դրա հիմնական պատճառն այն է, որ շատ քիչ մարդիկ են այժմ օգտվում գրքերից ու գնում դրանք։ Դրա փոխարեն գոյություն ունի համացանց որտեղ երկար փնտրտուքներից հետո կարելի է գտնել նույնիսկ ամենաքիչ հանդիպող ու ամենաքիչ տպագրաքանակ ունեցող գիրքը։


2. Ո՞րն է երջանիկ մահը`ըստ Գրիգոր Զոհրապի: 0.5
Երջանիկ մահ ասելով Գրիգոր Զոհրապը ի նկատի է ունեցել սիրած մարդու կողքին, նրա ձեռքերում կյանքն ավարտելը։
Ո՞ր ստեղծագործության մեջ է խոսվում այդ մասին:0.5
«Երջանիկ մահը» նորավեպի մեջ։
Ո՞ր հերոսուհու խոսքերն են. «Կինը ծիծաղ մըն է. պետք չէ որ լացի փոխվի»:
Նա անանուն է նորավեպում։
Ի՞նչ է համանուն նորավեպի հերոսուհու անունը: 1

3. Ո՞ր բանաստեղծության մեջ է Թումանյանը խտացնում հայ ժողովրդի անցած ճանապարհը: 0.5
Թումանյանը հայ ժողովրդի անցած ճանապարհը խտացնում է «Հայոց լեռներում» բանաստեղծության մեջ։

Գրի՛ր մեկ վեցնյակ:1
Ու մեր աչքերը նայում են կարոտ
Հեռու աստղերին,
Երկընքի ծերին,
Թե երբ կըբացվի պայծառ առավոտ
Հայոց լեռներում,
Կանաչ լեռներում։
Ի՞նչի հետ է համեմատում Թումանյանը հայոց վիշտը:0.5
Հայոց վիշտը Թումանյանը համեմատում է անհուն ու խավար ծովի հետ, որտեղ լողում է նրա հոգին։

Ո՞ր բանաստեղծությունն է այդ վշտի խտացումը:0.5
«Հայոց վիշտը» բանաստեղծությունն է այդ վշտի խտացումը:

Գրիր առնվազն մեկ քառատող:1

Ոչ հատակն է գտնում անվերջ
Ու ոչ հասնում երկնքին...
Հայոց վշտի մեծ ծովի մեջ
Տառապում է իմ հոգին:

Ինչպիսի՞ ստեղծագործություն է քառյակը:0.5
Քառյակը քառատող ավարտուն ստեղծագործություն է` հիմնականում խոհափիլիսոփայական բնույթի:

Ի՞նչ է ասել Թումանյանը քառյակի մասին:0.5
Թումանյանն ասել է. «Քառյակները շատ ուժեղ շտրիխներ են, դրանք իմ հոգու կենսագրությունն են»:

Գրի΄ր քո նախընտրած քառյակը և մեկնաբանի΄ր: 0.5
Նրան
Ես ուզում եմ, որ ինձ նման
Էլ չըսիրեր մեկը քեզ,
Բայց ասեին միաբերան,
Թե դու, իրավ, հրեշտակ ես։

Ես ուզում եմ, որ քո անմեղ
Սիրտը թնդար ինձ համար,
Եվ հավիտյան վառվեր այնտեղ
Միայն իմ սերը բոցավառ։

Ես ուզում եմ, որ օրն ի բուն
Ապշած նայեմ աչքերիդ,
Ինձ մոռացած, կորչեմ անհուն
Խորության մեջ հայացքիդ։

Իսկ եթե մահն այն ժամի մեջ
Ինձ մոտենար, օ՜, սեր իմ,
Ես կուզեի քո սիրատենչ
Կուրծքդ լիներ ինձ շիրիմ։

Ընտրածս բանաստեղծության բոլոր քառատներն եմ գրել, քանի որ դրանք առանց մեկը մյուսի կիսատ կլինեին։
Այստեղ Թումանյանը շատ նուրբ է արտահայտում իր զգացածը։ «Նրան» բանաստեղծությունը գրելիս նա 21 տարեկան էր, և կարծում եմ դա շատ ուղղակի կապ ունի նուրբ սիրո արտահայտման հետ։ Նա դեռ երիտասարդ էր, ու շատ հնարավոր է, որ նոր էր զգում սերը, սիրո նուրբ ու գեղեցիկ կողմերը, ու նաև այդ մեկին։
Առաջին քառատան մեջ նա ասում է, որ չի ուզում, որ ինչ-որ մեկը իր նման սիրի նրան, բայց ուզում է, որ բոլորն ասեն, որ նա հրեշտակ է։ Ես կարծում եմ, որ Թումանյանը չէր կարողա ասել նրան՝ «դու հրեշտակ ես», բայց կարող էր անսահման սիրել։ Նա ուզում էր, որ աղջկա սիրտը թնդար իր համար և միայն իր համար։ Թումանյանն ուզում էր հավետ նայել նրա աչքերին, ու կորչեր  հայացքի մեջ թմրեցնող։ Ու եթե մահանար, ապա միայն նրա գրկում։

4. Ի՞նչ պատվանուն ունի հայոց երգի նահապետ Ավետիք Իսահակյանը:0.5
Հայոց երգի նահապետի պատվանունն է Վարպետ:
Ինչի՞ հիման վրա և ե՞րբ է ստեղծվել «Լիլիթ» լեգենդը:1
«Լիլիթ» լեգենդը հրեական առասպելի հիման վրա է ստեղծվել 1921 թ.-ին:

Ինչո՞ւ է Լիլիթը մերժում Ադամի սերը:1
Լիլիթն Ադամից միշտ կավի հոտ էր առնում. նրան չէին գոհացնում դրախտի հրաշալիքները, Ադամի անմնացորդ նվիրումը։

Ո՞րն է դրախտի ամենահամեղ պտուղը`ըստ Լիլիթի: 0.5
Լիլիթի համար համբույրն է դրախտի ամենահամեղ պտուղը:

Ո՞ր ստեղծագործությունների մեջ է Իսահակյանը ներկայացնում հավերժական սիրո գաղափարը: 1
Իսահակյանը սիրո հավերժության գաղափարը ներկայացնում է «Ասպետի սերը» և «Հավերժական սերը» բալլադներում:

5. Ո՞վ է հետևյալ մտքի հեղինակը և ո՞ր ժողովածուի մասին է խոսքը. «Այժմ կը գրեմ «……..», որ հուսամ տարիե մը լույս կը տեսնե. այդ հատորին մեջ երգված պիտի ըլլան հայրենի հողը, մշակներու աշխատությունը և գյուղական կյանքի խաղաղ մեծությունները»: 1
Մտքի հեղինակը Դանիել Վարուժանն է: Խոսքը «Հացին երգը» ժողովածուի մասին է, որը լույս տեսավ 1921թնրա մահից հետո։

Կառուցվածքով ի՞նչ է հիշեցնում այդ ժողովածուն:1
Կառուցվածքով այն հիշեցնում է պոեմ:

Գրի΄ր համանուն հեղինակի չքնաղ քերթվածը`աշխատանքի և թախծալի սիրո մասին: 1
«Հունձք կը ժողվեմ» բանաստեղծությունն է, որտեղ մշակը թախծում է իր սիրո մասին. «Մանգաղս քարին առավ, յարս յար ունի»:

6. Ի՞նչ խորհրդանիշներ կան Լևոն Շանթի «Հին աստվածներ» դրամայում:1
Խորհրդանիշներն են՝
Հին աստվածներ- խորհրդանշում են նախաստեղծ ազատությունն ու վայելքները:
Ծով- կյանք, դրսի աշխարհ, կյանքի բուռն ծով
Քողավոր- Ծովիկ- ունայնության փոսը լցնող երազներ
Ճերմակավոր-Վանահոր ներքին ձայնը, անցյալը, որը հնչեցնում է աշխարհի ու կյանքի ձայնը:

Որ հերոսներն են կանգնած նույն առեղծվածի առաջ. ո՞վ է նրանցից իրավացին:1


Ո՞ր հերոսն է ավելի հոգեհարազատ քեզ և ինչո՞ւ /գրի΄ր 4-5 նախադասություն/:

No comments:

Post a Comment

Translate