Կենսաբանական ռեսուրսները պահպանելու և վերականգնելու առաջին ուղղությունը կենդանիների համար միջավայր ծառայող ջրային և բուսական ռեսուրսների պահպանումն ու վերականգնումն է: Կարևոր նշանակություն ունի որսահանդակների պահպանումը, այսինքն՝ այն վայրերի, որտեղ կենդանիների գոյության բնական պայմանները նպաստավոր են:
Երկրորդ կարևոր պայմանը որսի կարգավորումն է: Դա նշանակում է, որ որսը պետք է կատարվի հատուկ կանոնակարգով, որոշակիժամկետներում որոշակիքանակով, իսկ առանձին դեպքերում պետք էընդհանրապես արգելվի: