Կլոնավորում, երբ ստացվում են գենետիկորեն միակերպ օրգանիզմներ բնական ճանապարհով կամ անսեռ բազմացման ժամանակ։ «Կլոնավորում»
տերմինը հաճախ վերաբերում է նաև բազմաբջիջ օրգանիզմների բջիջներին։ Կլոնավորում
անվանում են նաև ժառանգականությունն ապահովող մոլեկուլների մի քանի
պատճենների ստացումը։ Վերջապես, կլոնավորում անվանում են նաև կենսատեխնոլոգիաների
այն մեթոդները, որոնց շնորհիվ արհեստական ճանապարհով ստացվում են օրգանիզմներ,
բջիջներ, մոլեկուլներ։ Գենետիկորեն միակերպ բջիջների կամ օրգանիզմների
խումբը կոչվում է կլոն։
Բակտերիաների կլոնավորում
Բակտերիաների համար կլոնավորումը հանդիսանում է բազմացման միակ
միջոցը։ Սովորաբար, երբ ասում են բակտերիաների կլոնավորում, հասկանում են ինչ-որ
բակտերիայի նպատակաուղղված բազմացումը, երբ նրանից ստանում են կլոն: