Showing posts with label Ճանապարհորդություն. Show all posts
Showing posts with label Ճանապարհորդություն. Show all posts

Tuesday, October 28, 2014

Ես ու Գիտակները

Սեբաստացիներին ձգում են տարօրինակ և հոգեհարազատ վայրերը: Երեք օրվա ընթացքում հասցրեցինք լինել Սյունիքի ամենայուրօրինակ տեղերում: Շրջեցինք Սյունիքի մարզի մի ծայրից մյուսը: Այցելեցինք պատմական նշանակության Անգեղակոթ գյուղ, որտեղ ունեցանք դաս-պատում, այնուհետև եղանք Հալիձորի բերդում, դե իհարկե` Տաթևի վանքն էլ անհյուրընկալ չգտնվեց մեր հանդեպ: Սակայն ամենաթանկարժեքն ու հիշարժանն ինձ համար այն գաղափարն էր, որ մենք ամբողջ երեք օր ու երկու գիշեր 17 հոգով՝ միասնական խմբով ու եռանդուն ոգով  ճանապարհորդում ու զվարճանում էինք: Քանի որ ճանապարհորդում էինք  գիտակների ակումբի հետ, այն լի էր քննարկումներով, բանավեճերով, հետաքրքիր խաղերով, արտահայտություններով և կատակներով: Դառնալով այդ ակումբի մի մաս, ես նույնպես սիրով մասնակցում էի այդ ամենին:

Translate