Sunday, May 31, 2015

Ջրոլորտ

Այն ջուրը, որ մենք խմում ենք՝ գնալով աղտոտվում է: Գյուղերում ջրից նույնիսկ թունավորման դեպքեր են գրանցվել:
Մեր միջավայրի ջուրն առաջին հերթին աղտոտում են արտադրական հոսքաջերը: Դրանք հաճախ աղտոտված են լինում նավթով, բարդ քիմիական տարրերով, ֆենոլներով, ծարն մետաղներով և տաք հոսքաջրերով:
Բնական վիճակում ջուրը նավթ կամ նավթամթերք չի պարունակում, և դրանց նույնիսկ շատ քիչ քանակության հայտվելը ջրում արդեն աղտոտում է այն: Դրա հետևանքով էլ պայմանավորված է նախ ձկների որակի կտրուկ նվազումը: Կամաց-կամաց դանդաղում է ձկների կերային ռեսուրսների արտադրությունը, և վերջապես ընկնում է նրանց սննդային արժեքը:


Վտանգավոր է նաև ջրի վրա նավթային թաղանթի գոյացումը: Այն կարող է հանգեցնել ջրային ավազանի գազափոխանակության թուլացմանը մթնոլորտի հետ: Եվ բացի այդ ընկնում է ավազանի բնական կենսաբանական պրոցեսները, կտրուկ փոխվում է օրգանական աշխարհի կազմը, և նվազում արտադրողականությունը:
Շատ վտանգավոր թունավոր նյութեր են նաև ծանր մետաղները՝ սնդիկը, կապարը, կադիումը, պղինձը, մկնդեղը: Դրանցով աղտոտված ձկները էլ պիտանի չեն օգտագործման համար:

Ինչպես նշեցի վերևում, ջուրն աղտոտված է տարբեր բարդ քիմիական տարրերով, նաև նավթով ու ծանր մետաղներով, և հենց դա կարող է դառնալ մի շարք հիվանդությունների պատճառ:

Կարծում եմ, եթե արտադրական գործարանները քչացնեն իրենց արտանետումները դեպի ջուր, այդպես ջրոլորտը աղտոտվածությունից մեծ չափով կարող ենք պաշտպանել:
Իսկ ինչ վերաբերվում է ջրի հիմնախնդրին, եթե դիտարկենք, որ կյանքը նույն տեմպերով առաջ կգնա և ոչինչ չձեռնարկվի, ապա 50 տարուց ջրի աղտոտվածությունը կբարձանա ու կհասնի այն մակարդակին, որ մարդիկ կերազեն նույնիսկ ոռոգման ջրի մասին:

No comments:

Post a Comment

Translate