Saturday, May 2, 2015

Չարենց թե Տերյան (համեմատություն)


 Իմ կարծիքով, իրենք շատ տարբեր մարդիկ են: Տերյանը ավելի մեղմ ու նուրբ, ավելի զգացմունքային ու քնքուշ է գրել: Երբ ես կարդում եմ Տերյանի լիրիկական բանաստեղծությունները, ամբողջովին մտնում եմ դրանց մեջ, զգում ու գտնում ճիշտ և ճիշտ այն, ինչ պակասում էր իմ մեջ ու ես կիսատ էի: Իսկ Չարենցը գրում է ավելի կոշտ, անհասկանալի, չոր ու գռեհիկ: Նրա ստեղծագործությունները կարդալիս չեմ զգում ոչինչ, կամ չեմ հասկանում ու փորձում եմ նորից կարդալով ինչ-որ բան հասկանալ:
Չգիտեմ ինչու, բայց սիրում եմ Չարենցին: Երևի ոչ թե իր ստեղծագործություններով, այլ բնույթով: Իր անկեղծությունն ու պարզությունը դարձնում է իր ստեղծագործություններն ինձ համար խորթ, բայց այնուամենայնիվ մի տեսակ հարազատություն եմ զգում ու դեռ չբացահայտված հարազատություն: Ես մի բան հասկացա, որ այն ժամանակ իմ ճանաչած Չարենցին ես իրականում չեմ ճանաչել, ու հիմա էլ չեմ ճանաչում: Նա մնաց ինձ համար առեղծվածային մի կերպար, ում, հուսով եմ, ինչ-որ տարիքում կհասկանամ:


No comments:

Post a Comment

Translate