Wednesday, April 29, 2015

Կլոնավորում

Կլոնավորում, երբ ստացվում են գենետիկորեն միակերպ օրգանիզմներ բնական ճանապարհով կամ անսեռ բազմացման ժամանակ։ «Կլոնավորում» տերմինը հաճախ վերաբերում է նաև բազմաբջիջ օրգանիզմների բջիջներին։ Կլոնավորում անվանում են նաև ժառանգականությունն ապահովող մոլեկուլների մի քանի պատճենների ստացումը։ Վերջապես, կլոնավորում անվանում են նաև կենսատեխնոլոգիաների այն մեթոդները, որոնց շնորհիվ արհեստական ճանապարհով ստացվում են օրգանիզմներ, բջիջներ, մոլեկուլներ։ Գենետիկորեն միակերպ բջիջների կամ օրգանիզմների խումբը կոչվում է կլոն։

Բակտերիաների կլոնավորում 
Բակտերիաների համար կլոնավորումը հանդիսանում է բազմացման միակ միջոցը։ Սովորաբար, երբ ասում են բակտերիաների կլոնավորում, հասկանում են ինչ-որ բակտերիայի նպատակաուղղված բազմացումը, երբ նրանից ստանում են կլոն:


Բնական կլոնավորում (բնության մեջ)
Կլոնավորումը լայն տարածված է բնության մեջ տարբեր օրգանիզմների մոտ։ Բույսերի մոտ բնական կլոնավորում տեղի է ունենում վեգետատիվ բազմացման տարբեր եղանակներով։ Կենդանիների մոտ կլոնավորում տեղի է ունենում պարթենոգենեզի կամ երկվորյակների առաջացման ժամանակ։ Կլոնավորմամբ բազմացման արդյունքում առաջացել են ողանաշարավորներից մողեսների մի քանի տեսակներ, որոնք ստացվել են պարթենոգենեզով բազմացող մեկ էգից։ մարդկանց մոտ բնական կլոններ են միաձվանի երկվորյակները։ Զրահակիրների որոշ տեսակների մոտ ծնվում են 4-ից 9 մաձվանի երկվորյակներ։ Կլոնավորմամբ բազմացումը լայն տարածված է հոդվածոտանիների և միջատների մոտ։ Բնական կլոնավորումը, որպես բազմացման միակ տարբերակ, վերջերս բացահայտվել է մրջյունների մոտ - էլեկտրական մրջյուն, իգական և արական ինքնուրույն կլոնավորվող օրգանիզմների մոտ, այսպիսով` երկու սեռերի գենոֆոնդերը չեն խառնվում իրար։Ըստ այդմ գիտաշխատողները տարբերակում են բեղմնավորված ձու, արգանդ և չբեղմնավորված դիպլոիդ ձու։ Որոշ ձվաբջիջների, բեղմնավորված արուների մոտ մայրական բոլոր քրոմոսոմները ոչնչանում են և հենց այդպիսի հապլոիդ ձվերից զարգանում են արուները։

Մոլեկուլային կլոնավորում
Մոլեկուլային կլոնավորումը, դա ԴՆԹ-ի կլոնավորումն է (այդ թվում նաև գեների, գեների հատվածների, գեների խմբերի, գեներ չպարունակող ԴՆԹ-ի շղթայի), այլ կերպ ասած — ԴՆԹ-ի ամբողջական նմանակների առաջացումը։ Շնորհիվ XIX-XX դարերում կենսաբանության հիմնական բացահայտումների, մասնավորապես հյուսվածքների բջջային կառուցվածքի, բջջի կորիզի, քրոմոսոմների, ԴՆԹ-ի, գեների կառուցվածքների բացահայտման հնարավոր դարձավ այն, ինչը հիմա անվանում են մոլեկուլային կլոնավորում։ Այս տեխնոլոգիան կիրառվում է կենսաբանական փոքրագույն օբյեկտների` ԴՆԹ-ի մոլեկուլի, նրա մասերի և նույնիսկ առանձին գեների կլոնավորման համար։ ԴՆԹ-ի մոլեկուլային կլոնավորման համար ներդրվում են վեկտորներ (օրինակ` բակտերիոֆագերի գեները)։ Բազմանալով, բակտերիաները և ֆագերը բազմապատկում են ներդրված ԴՆԹ-ի քանակը, նույնությամբ պահպանելով նրա կառուցվածքը։ Որպեսզի հետո այդ քանակի ԴՆԹ-ները տարբերակվեն, անհրաժեշտ է մնացածից առանձնացնել այն բակտերիաները և ֆագերը, որոնք կրում են ներմուծված ԴՆԹ-ն։ Այդ իսկ պատճառով էլ կիրառում են կլոնավորում, որն իրենից ներկայացնում է անհրաժեշտ ԴՆԹ-ի մոլեկուլները կրող բակտերիաների և ֆագերի առանձնացում և բազմացում։
Գիտնականների և հասարակության ուշադրությունը գրավում է բազմաբջիջ օրգանիզմների կլոնավորումը, որը հնարավոր է դարձել գենային ինժեներիայի առաջխաղացման շնորհիվ։ Ստեղծելով հատուկ պայմաններ և մուտք գործելով բջջի կորիզ մասնագետները ստիպում են նրան առաջացնել անհրաժեշտ հյուսվածքը կամ նույնիսկ ամբողջական օրգանիզմը։ Այս միջոցը թույլատրվում է օգտագործել նաև մեռնող օրգանիզմների համար, նրա գենետիկական նյութը պահպանելու պայմանով։
Տարբերում են օրգանիզմների կլոնավորման երկու եղանակ` ամբողջական(վերարտադրողական) և մասնակի։ Ամբողջական կլոնավորման դեպքում առաջանում են ամբողջական օրգանիզմներ, իսկ մասնակիի դեպքում` օրգանիզմի որոշ հյուսվածքներ։
Վերարտադրողական կլոնավորումը ենթադրում է, որ արդյունքում պետք է առաջանան ամբողջական օրգանիզմներ։ Գիտական նպատակներից բացի, այն կարող է կիրառվել նաև վերացող տեսակների վերականգնման և հազվադեպ հանդիպող տասակների պահպանման մեջ։
Բժշկության մեջ բջջային թերապիան հյուսվածքների կլոնավորման հեռանկարային ծրագրերից մեկն է։ Այդպիսի հյուսվածքները, որոնք ստացվում են հաճախորդի ցողունային բջիջներից, կարող են փոխհատուցել սեփական օրգանիզմի հուսվածքների պակասը և թերությունները և չեն մերժում փոխպատվաստումը։
Թերապեֆտիկ կլոնավորման ժամանակ նպատակաուղղված չեն առաջանում ամբողջական օրգանիզմներ։ Օրգանիզմների զարգացումը կանգ է առնում ամենասկզբում, առաջանում են սաղմնային ցողունային բջիջներ, որոնցից կարելի է ստանալ ցանկացած հյուսվածք կամ այլ կեսաբանական արտադրանք։ Թորձերը ցույց են տալիս, որ թերապետիկ կլոնավորումը կարող է հաջող կիրառություն ունենալ որոշ հիվանդությունների բուժման գործում, որոնք նախնիկում համարվում էին անբուժելի։

Հասարակության վերաբերմունքը կլոնավորման նկատմամբ, հոգեբանական ապրումներ.
2007 թվականին Յանու Ուիլմուտուին՝ մեկին Դոլլի ոչխարի ստեղծողներից, Մեծ

Բրիտանիայի թագուհի Ելիզաբետա 2-րդի կողմից շնորհվեց ասպետի կոչում։ Ձևավորվեց մի նոր վախ, որը կարելի է հանդիպել հոգեբանության մեջ։ Բժիշկ-հոգեբան Վիկտոր Յարովոյը 2008 թվականի դեկտեմբերին հայտանաբերեց մի նոր հասկացություն օգտակար խանգարումների մասին՝ բիոնալիզմ։ Բիոնալիզմը վախն է, որը կլոնավորված մարդկանց առաջ է, նրանց հնարավոր ֆիզիկական գերազանցման, բարոյական և հոգեբանական զարգացման առաջ է։


Հետաքրքիր դեպքեր
Ճապոնիայի Ռիքենի կենսաբանական ռեսուրսնրի կենտրոնի գիտնականները մի կաթիլ արյունից մուկ են կլոնավորել:
Բժիշկ-գիտնականները դոնոր մկան պոչից ստացված մեկ կաթիլ արյան բջիջների զտումից կատարել են կլոնավորում, որը տվել է սպասված արդյունքը:
Նրանց նպատակն էր գտնել դոնորի ամենահեշտ հասանելի բջիջները, որից կարելի է նոր կլոն ստանալ:
Բացի այդ գիտնականները ցանկանում էին իմանալ՝ հնարավոր կլինի կլոն ստանալ շրջանառվող արյան բջիջներից:
Մինչ այս մասնագետներին հաջողվել է կլոնավորել կենդանի դոնորի տարատեսակ բջիջներից, այդ թվում՝ արյան սպիտակ գնդիկներից, ոսկրածուծից և լյարդից:

No comments:

Post a Comment

Translate