Էկոլոգիա գիտությունը, առաջացել է
բնական և մարդկանց կողմից ստեղծած
խնդիրները լուծելու նպատակով: Ինչպես մենք գիտենք, կան
բազմաթիվ բնական աղետներ (ջրհեղեղ, փոթորիկ, հրաբուխ և այլն), սակայն, բացի այդ, մարդիկ
ստեղծել են այլ խնդիրներ, որոնք հետզհետե տանում են մեզ դեպի կործանում:
Կարծում եմ, որ այդ խնդիրներից մի քանիսը (ջրի, վառելիքի, ուտելիքի և այլ խնդիրները) մարդիկ ստեղծել են ուղղակի գոյատևելու համար:
Կարծում եմ, որ այդ խնդիրներից մի քանիսը (ջրի, վառելիքի, ուտելիքի և այլ խնդիրները) մարդիկ ստեղծել են ուղղակի գոյատևելու համար:
Այնուամենայնիվ կան
խնդիրներ (աղտոտման, ծառահատման, կենդանիների ոչնչացման), որոնք պարտադիր չեն
գոյատևելու համար, և միայն մեր ալարկոտության ու շահի ետևից ընկնելու արդյունքն են: Բնությունը
ռացիոնալ կերպով օգտագործելու համար, մենք պիտի ծանոթ լինենք էկոլոգիա գիտությանը:
Բոլորս պիտի քնքշորեն ու զգուշորեն վերաբերվենք մեզ շրջապատող ամեն ինչին:
Բնությունը, իր նախնական տեսքով գեղատեսիլ ու հրաշալի էր:
Սակայն մարդու միջնորդությամբ այն դարձավ աղտոտված ու թունավոր: Մարդու հայտնվելու
հետ մեկտեղ, ամեն ինչ սկսեց փչանալ և ոչնչացվել: Մարդկությունը պիտի գիտակցի, որ
բնությունը առանց մարդ էակի՝ կարող է, իսկ մարդը առանց բնության՝ ոչ:
Մարդկությունը առաջանալով բնությունից, դարձել է նրա թշնամին, չհասկանալով, որ
առանց նրա, ոչ միայն չէր ապրի, այլ ոչ մի ոլորտում զարգացում չէր ունենա: Բնությունը
մարդկությանը միշտ օգտակար է լինում: Միայն այն հանգամանքը, որ բնության շնորհիվ
ենք մենք թթվածին ստանում, հերիք է, որպեսզի երախտապարտ լինենք: Բնության շնորհիվ
են ստեղծում այն ամենը, ինչ մեզ պետք է գալիս առօրեայում և մեզ շրջապատող ամեն բան
հիմնված է նրա բարիքների վրա:
Կարծում եմ, որ անհնար է փրկել բնությունը անգիտակցական մարդկությունից: Հնարավոր է միայն անգիտակցականը գիտակցական սարքելով՝ բնության թշնամուց ընկեր դառնալ: Եթե սահմանափակենք մեր բնօգտագործումը, հենց դրանով արդեն իսկ կկառավարենք մարդու միջամտությունը բնության վրա:

Համոզված եմ, ապագայում մեզ սպասվում է կործանում, աղետներ,
մարդիկ պայքարելու են մի բաժակ ջրի համար,
վերջանալու են նավթի պաշարները, ոչնչանալու են անտառները, լինելու է իսկական
խառնաշփոթ:
No comments:
Post a Comment