Wednesday, September 17, 2014

Ես եմ իմ կյանքի Կեսարը

Կյանքում իմ առջև դրված նպատակներ ունեմ, որոշումներ, որոշակի երազանքներ և՛ ուսման, և՛ ապագա աշխատանքիս, և՛ առհասարակ ամեն բանի մասին, ինչը ինձ է պատկանելու ու վերաբերելու ապագայում: Մասնագիտությունս դեռ չեմ որոշել, բայց  10-րդ դասարանի վերջում արդեն կկողմնորոշվեմ և մյուս 2 տարիների ընթացքում ավագ դպրոցում կխորանամ այդ առարկաների մեջ: Դպրոցը ավարտելուց հետո կընդունվեմ բարձրագույն ուսումնական հաստատություն և կառաջնորդվեմ իմ ընտրած մասնագիտությամբ: Երբ ավարտեմ, չեմ սահամանափակվի այդքանով և կփորձեմ արտասահմանում կրթվել, մասնագիտանալ և էլ ավելի զարգացնել ինքս ինձ:


Ես կոնկրետ նպատակ  ունեմ սովորելու Անգլիայում կամ Իսպանիայում: Ընտրել եմ այդ երկրները, քանի որ լավ եմ տիրապետում անգլերենին, ու բացի այդ, գիտեմ, որ այնտեղ ուսումը շատ բարձր մակարդակի վրա է: Արդեն երկու շաբաթ է՝ սովորում եմ իսպաներեն, ու իմ ցանկություններից է շատ լեզուներ սովորելն ու իմանալը:
   Կարծում եմ, այդ ամենից հետո ես իմ մասնագիտության վարպետը կլինեմ ու սիրով կանեմ իմ գործը: Չեմ կարող կանխատեսել, թե  ինչ կլինի ինձ հետ 10 տարի հետո, սակայն քայլ կանեմ վստահ, գիտակցաբար ու իմ կամքից դրդված: Ես կլինեմ իմ կյանքի Կեսարը, այսինքն՝ ես կկառավարեմ ինքս ինձ, կանեմ այն, ինչ ծրագրել եմ և թույլ չեմ տա, որ ինչ-որ մեկը խոչընդոտի այն ու խառնվի իմ որոշումների մեջ:

No comments:

Post a Comment

Translate