Monday, September 29, 2014

Սոկրատեսի և Պլատոնի իմաստուն մտքերից հատվածներ

Սոկրատեսը ասում է, որ իրեն հայտնի են շատ գեղեցիկ իրեր՝ և՛ սուրը, և՛ վահանը, և՛ աղջիկը, և՛ սափորը, և՛ նժույգը, բայց յուրաքանչյուր իր գեղեցիկ է յուրովի, այդ իսկ պատճառով չի կարելի գեղեցիկը կապել իրերից միայն մեկի հետ: Այդ դեպքում մյուս իրը արդեն գեղեցիկ չի լինի: Բայց բոլոր գեղեցիկ իրերը ունեն ինչ-որ ընդհանուր բան՝ գեղեցիկը՝ որպես այդպիսին. դա նրանց ընդհանուր գաղափարն է, էյդոսը կամ իմաստը:

Սոկրատեսը ընդհանուրը վերագրեց մտքի աշխարհին և դրանով իսկ շատերի համար անտանելի իդեալիզմի հիմքերը դրեց:

Սոկրատեսի համար էթիկականից վեր ոչինչ չկա:

Սոկրատեսն ասել է. «Ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ»:



Պլատոնը համոզված էր, որ առանց գաղափարներին դիմելու ոչինչ չի ստացվի
քանի որ դա բազմազանության հաղթահարման, զգայական- փորձնական աշխարհի անսպառության հաղթահարման միակ ուղին է:

Պլատոնը վճռականորեն համաձայն չէ այն տեսությանը, որ գաղափարը պարզապես միտք է, որը ցանկության դեպքում կարելի է նշանակել գրավոր կամ բանավոր խոսքով: Նրա կարծիքով միտքը, բառը մարդու նախապատվություններն են: Գաղափարները գոյություն ունեն և առանց մարդու: Գաղափարները օբյեկտիվ են:


Պլատոնը դատում է այսպես. «...ինչ ճանաչված իրերին տալիս է ճշմարտացիություն, իսկ մարդը օժտված է ճանաչելու հատկությամբ, այն էլ դու համարիր բարիքի գաղափար, գիտելիքի և ճշմարտության իմացման պատճառ: Ինչքան էլ գեղեցիկ լինի մեկը, թե մյուսը՝ իմացությունը և ճշմարտությունը, բայց եթե դու բարիքի գաղափարը համարես ինչ-որ բանով ավելի գեղեցիկ, դու իրավացի կլինես»:

No comments:

Post a Comment

Translate