Կառլ Յունգը ծնվել է 1875 թվականի հուլիսի 26-ին, փոքրիկ շվեյցարական քաղաքում` Կեսվիլում` քահանայի ընտանիքում: Հայրը հաճախ էր որդու հետ զրուցում Աստծո, կրոնի մասին և շատ էր ցանկանում, որ Յունգը նույնպես քահանա դառնա, սակայն նա քահանա դառնալու համար չէր ծնվել:
1886 թվականին հայրը Յունգին կրթության է տալիս շվեյցարական լավագույն գիմնազիաներից մեկում:
1895 թվականին նա ընդունվում է Բազելեի բժշկական համալսարան, որտեղ մեծ հետաքրքրություն է ցուցաբերում հոգեբուժության և փիլիսոփայության նկատմամբ:
1900 թվականին Յունգը սկսում է աշխատել Ցյուրիխի հոգեբուժական հիվանդանոցում` որպես հոգեբույժի օգնական:
1902 թվականին նա գրում է իր դոկտորական դիսերտացիան:
1903 թվականի փետրվարի 14-ին ամուսնանում է Էմմա Ռաուշենբախի հետ, ով նրան պարգևում է 1 որդի և 4 աղջիկ:
1907-1913 թվականներին Յունգը համագործակցում է Ֆրեյդի հետ, ով մեծ դեր է խաղում նրա կյանքում: Նա դառնում է հոգեվերլուծության հետևորդներից մեկը, սակայն հետագայում հրաժարվում է հոգեվերլուծական գաղափարներից և 1911 թվականին դուրս է գալիս հոգեվերլուծության միջազգային ասոցիացիայից:
1912 թվականին գրում է «Լիբիդոյի սիմվոլներ և ձևափոխում» գիրքը, որտեղ ներկայացված գաղափարները լիովին հակասում էին Ֆրեյդի գաղափարներին:
Յունգը ստեղծում է սեփական ուղղություն, որը կոչում է անալիտիկ (վերլուծական) հոգեբանություն: Նրա հետագա կյանքը վերաբերում է կոլեկտիվ անգիտակցականի կերպարների ստեղծմանը և արքետիպերի ուսումնասիրությանը:
1935 թվականին Յունգը դառնում է կիրառական հոգեբանության հիմնադիր և նախագահ:
1936 թվականին նա նշանակվում է գերմանական հոգեթերապևտիկ միության նախագահ:
1933-1942 թվականներին դասավանդում է Ցյուրիխում, իսկ 1944 թվականին` Բազելեյում:
1948 թվականին հիմնադրվում է Յունգի ինստիտուտը:

Անալիտիկ հոգեբանություն
Անալիտիկ
հոգեբանության հիմնադիրը հանդիսանում է Կառլ Գուստավ Յունգը: Յունգն իր
ուսանողական տարիներին, ծանոթանալով Ֆրեյդի հետ, դարձավ Ֆրեյդի
հոգեվերլուծական տեսության կողմնակիցն ու վաստակելով Ֆրեյդի վստահությունը`
ընտրվեց որպես Միջզգային հոգեվերլուծական ասոցիացիայի առաջին նախագահ: Սակայն,
հետագայում սկսում է կասկածի տակ դնել կլասիկ հոգեվերլուծության մի շարք կայուն
դրույթներ և ավելի լայնացնելով հոգեվերլուծության սահմաններն` անցնում է
առասպելաբնության, կրոնների, տարբեր մշակութային արարողությունների ուսումնասիրությանը,
որտեղից էլ և տեղի է ունենում նրա և Ֆրեյդի հակասությունն ու տարանջատումը: Յունգը
ստեղծում է իր տեսությունը. նա հիմնում է կոլեկտիվ անգիտակցականի մասին
տեսություն:
Ի տարբերությու հոգեվերլուծական տեսության, որը խոսում էր միայն անհատական անգիտակցականի մասին, անալիտիկ հոգեբանությունը գտավ, որ անհատական անգիտակցականը, որպես այդպիսին, առանձին գոյություն չունի, այլ կարծես լողում է կոլեկտիվ անգիտակցականի օվկիանում: Նա համարում էր, որ աշխարհում ոչինչ առանձին չի լինում, ամեն ինչ փոխկապակցված է մեկը մյուսի հետ: Անհատական անգիտակցականը բաղկացած է էգոկոմպլեքսներից: Յունգը կոմպլեքսը չի դիտում որպես բարդույթ: Դա վարքի որոշակի ձև է, որն ուն ի միջուկ,որը խորքային է և իրենից ներկայացնում է որոշակի արքետիպների զգացողություններ: Կոմպլեքսն ունի նաև արտաքին շերտ, այսինքն՝ մեր վարքի ձևերը, մտքեր, զգացմունքները, հիշողությունները, որոնք կարող են գիտակցվել: Իսկ միջուկը շատ խորքային է և այն դժվար է գիտակցել: Սակայն ինչքան մենք գիտակցում ենք մեր արտաքին վարքի ձևերը, այնքան ավելի լավենք ճանաչում մեր միջուկը:
Յունգը ստեղծեց արքետիպերը: Այս տերմինը, մինչ Յունգը նաև օգտագործել են Արիստոտելը, Պլատոնը, այնուհետև Գյոթեն, որը բացի նրանից, որ հիանալի գրող էր, նաև զբաղվում էր երկնային կյանքի ուսումնասիրություններով: Չնայած այս ամենի` արքետիպերը իրենց իսկական հոգեբանական բացատրությունը ստացան Յունգի կողմից: Ըստ Յունգի` դրանք տարբեր ազգերի մոտ գոյություն ուեցող (շատ դեպքերում իրար բավականին նման) մոր, հոր, առասպելաբանական հերոսների, չարի, բարու և այլ տարբեր տարերքներ մարմնավորող ընդհանուր ձևերի մասին մտավոր պատկերացումներն են: Իհարկե յուրաքանչյուր անձի համար այդ համընդհանուր կամ համազգային արքետիպերն ունենում են իրենց անհատական պարունակությունը, միևնույնն է, որոշ ընդհանուր գծեր մնում են, որոնք միավորում են մարդկությանը, նրանց բարոյական արժեքները և հանդիսանում են վախի, հույսի, հավատի օբյեկտներ:

Այսպիսով, արքետիպրերը դրանք
բնածին գաղափարներն են կամ հիշողություն, որոնք մարդկանց մղում են ընկալել,
վերապրել և արտացոլել որոշ իրադարձություններ կոնկրետ ձևերով:
Յունգը հսկայական աշխատանք է
տարել տարբեր ազգերի մշակույթների, ավանդույթների, առասպելների և կրոնների
ուսումնասիրության մեջ, որի շնորհիվ կարողացել է առանձնացնել այն հիմնական վեց
արքետիպերը, որոնք տարբեր ազգերի մոտ տարբեր անվանումներ ունենալով հանդերձ`
միավորված են մեկ համընդհանուր սկզբունքային գծով:
Դրա համար Յունգը արքետիպերն
անվանեց ոչ թե իրենց ազգային անուններով այլ տեսակներով:
Հիմնական վեց
արքետիպերն են`
1. Պերսոնա
2. Ստվեր
3. Անիմա
4. Անիմուս
5. Էգո
6. Ինքնություն
Պերսոնան դա մեր դիմակն է, սեփական անձի
ընդունումը, թե ինչպես ենք մենք մեզ դրսևորում տարբեր անձանց հետ, տարբեր
վայրերում: Ինչպիսի արտաքին տեսք ենք մատուցում այլ անձանց: Այսինքն, թե ինչ
ենք մենք մտածում հենց մեր մասին, հասարկության մեջ մեր դիրքի և վարքի մասին: Դա
հենց մեր կարծիքն է մեր մասին և այն մասին, թե ինչպիսի տպավորություն ենք մենք
թողնում այլոց վրա:
Ստվերը-դա նույնպես կենտրոն է, բայց ոչ թե գիտակցության, այլ անգիտակցական: Այն
դուրս մղված նյութն է: Դա այն ցանկությունները, հիշողություններն ու հույզերն են,
որոնք անհատի կողմից ժխտվում են` սոցիալական ստանդարտներին և իդեալներին
համապատասախան չլինելու պատճառով:
Անիմա- դա անգիտակցական կյանքի հիմքն է տղամարդու մեջ:
Անիմուս-անգիտակցական տղամարդու հիմքը կնոջ մեջ:
Էգո-դա մեր գիտակցության կենտրոնն է, որը
տրամաբանորեն և նպատակաուղղված ձևով կառավարում
և ուղղորդում է մեր վարքը` մեր նպատակների և օբյեկտիվ պայմանների համապատասխան:
Ինքնությունը դա
ամբողջականության մարմնացումն է: Սա այն կետն է, անձի այն կենտրոնը, որտեղ տեղի է ունենում անգիտակցականի և
գիտակցականի կորելացում ու ադապտացում, այսինքն տեղի է ունենում փոխզիջում:
Բացի այդ Յունգը առանձնացրեց նաև 4 հոգեկան ֆունկցիաներ, որոնք զույգեր են կազմում: Դրանք են մտածողություն և զգացմունք, որոնք Յունգը համարում էր ռացիոնալ ֆունկցիաներ զգայություն և ինտուիցիա` իռացիոնալ ֆունկցիաներ:
No comments:
Post a Comment