Առաջին շաբաթս, որպես սեբաստացի
Մեկ շաբաթ է, ինչ սովորում
եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում: Սակայն արդեն այնքան բան եմ հասցրել տեսնել, հասկանալ,
սովորել, իմանալ ու ճանաչել, որ չեմ համբերում մյուս շաբաթվան: Ինձ լիովին սեբաստացի
եմ զգում, քանի որ մասնակցում եմ բոլոր միջոցառումներին ու համերգներին, շուտով կունենամ
առաջին ճանապարհորդությունս: Ինչ ասեմ, դա խոսքերով փոխանցել չի լինի: Անկրկնելի տպավորություններ
ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում:
Սիրեցի դպրոցը և ձեռք բերեցի բազաթիվ ընկերներ հենց
առաջին օրվանից: Հուսով եմ հրճվածությունս օրեցօր ոչ թե կնվազի, այլ կաճի: Անհամբեր
սպասում եմ հետագա ճամփորդություններին, համերգներին, նախագծերին և առաջացած ամեն հնարավորությանը
ավելի ու ավելի զարգանալ և կատարելագործվել:
No comments:
Post a Comment