Sunday, May 1, 2016

Երազի խաբկանք



Քո աչքերն էին այն աչքերը,
Որոնք ստիպում էին ինձ ժպտալ թաքուն,
Աչքեր, որոնք մանկան մաքրություն էին արտացոլում,
Բացում փակ պատուհանները խորքիս,
Այն աչքերը, որ վառու՛մ ու մարում էին ունայնությունը հոգուս,
Այն աչքերը, որ մեղքն էին կորզում փուչ աշխարհի,
Այդ աչքերն էին, որ սիրեցի,
Սիրովս չտիրացա,
Չտիրացա ու հիմա
Ես մոռացել եմ քո աչքերը,
Ես մոռացել եմ քո մառախուղ հայացքը խոր,
Այն կրակը, որ թվում էր հավերժությունը կյանքիս,
Ու գտնված երազը, որ երկար փնտրել էի,
Այլևս ուրիշ է...
Եվ այդ փնտրտուքի ճամփին ես ընկել էի,
Դու եկար ու ձեռքդ մեկնեցիր,
Բայց թույլ չտվիր կառչեմ ձեռքիցդ ամուր,
Ու թողեցիր ինձ մութ ճամփին,
Բայց ես չընկա...
Հիմա ես այստեղ եմ՝ կա՛մ, ապրում եմ,
Եվ քայլում հաստատուն
Դեպի լույսի աննշմար փաթիլ...


Հ․Գ․ Սյունիքի քամու, մառախուղի մեջ մտքերի պատահական կայծը․․․
30․04․2016

No comments:

Post a Comment

Translate