Վեներական հիվանդություններ վարակիչ հիվանդությունների խումբ, փոխանցվում են հիմնականում սեռական ճանապարհով։ Տերմինն առաջարկել է ֆրանսիացի գիտնական Բետանկուրը, 1527 թվականին։ Վեներական հիվանդությունները հայտնի են եղել հնագույն ժամանակներից, սակայն լուրջ հետազոտությունների առարկա են դարձել XV-րդ դարի վերջին, երբ Եվրոպայում բռնկվել է սիֆիլիսի համաճարակ։
Սիֆիլիսը խրոնիկ, համակարգային, գերազանցապես սեռական ճանապարհով փոխանցվող վարակիչ, վաղաժամ հայտնաբերման և բուժման պարագայում` բարորակ հիվանդություն է։
Հիվանդությունը արտահայտվում է զանազան կլինիկական դրսևորումներով, որոնց բնորոշ է պարբերական փուլային ընթացքը: Ախտահարվում են մաշկը, լորձաթաղանթները, ներքին օրգանները, նյարդային, հենաշարժական և այլ օրգան-համակարգեր: Հարուցիչը դժգույն տրեպոնեմն է: Նրա գենետիկ նյութը, որը ներկայացված է ԴՆԹ – ի մոլեկուլով, տեղակայված է բջջի ցիտոպլազմայի նուկլեոտիդում: Ըստ դասակարգման ԴՏ-ը (դժգույն տրեպոնեմ) պատկանում են մանրէների խմբի, Spirochaetales կարգի, Spirochaetaceae ընտանիքի, Treponema pallidum տեսակի, Treponema pallidum pallidum ենթատեսակին։
Տարբերում են ԴՏ- ի գոյության զսպանակաձև(S-TP), ցիստային (C-TP) և L -ձևերը (L-TP)։ S-TP ագրեսիայի ձևերն են։ C-TP –ն կայուն վերապրման և բազմացման ձևերն են, որոնք ձևավորվում են հարուցիչի գոյության համար անբարենպաստ պայմաններում և ձևաբանորեն առանձնանում են հավելյալ թաղանթների առկայությամբ։ L-TP –ն ևս անբարենպաստ պայմաններում է ձևավորվում՝ ապահովելուվ ԴՏ-ի կենսունակությունը։
Սիֆիլիսի բազմացումը
1. Լայնակի կիսում
ԴՏ-ը չափերով մեծանում է, կիսման տեղամասում նեղանում և ճեղքվում: Առաջանում են երկու կամ ավելի (բազմակի կիսում) առանձնյակներ։ ԴՏ – ի կիսման պարբերությունը կազմում է 33 ժամ։ Հիվանդության ակտիվ փուլում ԴՏ- ի բազմացումը կատարվում է գերազանցապես լայնակի կիսման ճանապարհով:
2. Սեռական գործընթաց
3. Ցիստագոյացում
Վարակում սեռական ճանապարհով
Սիֆիլիսով վարակումը շատ հաճախ իրագործվում է հիվանդի հետ առողջ մարդոու անմիջական(սեռական, նաև` ոչ սեռական) շփման ժամանակ։ Սիֆիլիսով հիվանդի հետ կենակցման պարագայում վարակման ռիսկը կազմում է մոտ 45% ։ Վարակի տարածման խնդրում ամենավտանգավորը ակտիվ էֆլորեսցենցիաներ ունեցող հիվանդներ են, հատկապես երբ ձևաբանական տարրերը գտնվում են բերանի խոռոչի լորձաթաղանթին կամ արտաքին սեռական օրգանների մաշկին։ Եթե արտաքին սեռական օրգանները զերծ են ախտաբանական տարրերից, դա դեռևս չվարակվելու երաշխիք չէ , քանի որ ոչ հազվադեպ նրանք կարող են տեղակայվել նաև միզուղիների երկարությամբ:
Արտասեռական ճանապարհով
1. Թքի միջոցով
Վարակման փոխանցումը կատարվում է համբույրի կամ կծելու ժամանակ, ինչպես նաև գդալի, բաժակի, ատամի խոզանակի, ծխախոտի օգնությամբ և այլն։ Բերանի խոռոչում սիֆիլիսին բնորոշ ձևաբանական տարրերի առկայության դեպքում վարակման հավանականությունը մեծանում է:
2. Մոր կաթի միջոցով
Վարակը փոխանցվում է կրծքով կերակրման ժամանակ և այլն:
3. Արյան փոխներարկման ժամանակ
Արյունը ԴՏ-ի զարգացման համար ոչ բարենպաստ , սակայն, տրանսպորտային գործուն միջավայր է, ուր այն կարելի է հայտնաբերել հիվանդության զարգացման բոլոր շրջաններոմ։ Հիվանդի արյունը առողջին փոխներարկելիս զարգանում է փոխներարկային սիֆիլիս:
XIX-րդ դարի 2-րդ կեսին և XX-րդ դարի առաջին տասնամյակում վերջնականորեն պարզվեց, որ գոյություն ունեն մի քանի վեներական հիվանդություններ՝ սիֆիլիս, սուսանակ, փափուկ շանկը և վեներական լիմֆոգրանուլոմատոզ։ ԽՍՀՄ-ում գրանցվում են միայն առաջին երկուսը։ Ինչպես սիֆիլիսը, այնպես էլ սուսանակը ներկայացնում են սոցիալական լուրջ վտանգ, անկանոն բուժված կամ առհասարակ չբուժված սիֆիլիսը կարող է բարդանալ հիվանդների ներքին օրգանների ու նյարդային համակարգի ծանր ախտահարումներով, հոգեկան խանգարումներով, փոխանցվել սերունդներին (երեխաները կարող են ծնվել արատներով, կույր և խուլ)։ Ծանր բարդություններով է ուղեկցվում նաև վատ բուժված սուսանակը, զարգանում է ամլություն, տղամարդկանց սեռական անկարողություն։ Կենցաղային պայմաններում վարակը կարող է փոխանցվել նաև երեխաներին:
Վարակի առաջին իսկ նշանների դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի օգնությանը: Խստիվ արգելվում է զբաղվել ինքնաբուժությամբ: Ախտորոշումը տալուց հետո բժիշկը նշանակում է բուժման փուլ, որը խիստ անհատական է՝ կախված վարակի փուլից և վարակակրի ընդհանուր առողջական վիճակից: Ներկայումս կիրառվում են բազմաթիվ արդյունավետ հակասիֆիլիսային դեղամիջոցներ, որոնք կանխարգելում են վարակի կրկնությունը: Այնուամենայնիվ, հիվանդը պետք է պարբերաբար հետազոտվի բժշկի մոտ և մինչ վերջնական բուժումը խուսափի սեռական հարաբերություններից: Վարակից զերծ մնալու համար անհրաժեշտ է խուսափել չպաշտպանված սեռական հարաբերություններից, ինչպես նաև հետևել անձնական հիգիենայի կանոններին:
Աղբյուրներ ՝ 1, 2, 3.
No comments:
Post a Comment