Monday, October 6, 2014

Պատերազմը և անհատը

Սկսենք նրանից, թե ինչ է պատերազմը: Չգիտեմ, կա՞ արդյոք կատարյալ սահմանում այդ հասկացողությանը, բայց ըստ իս, պատերազմը հակամարտություն է երկու անձի միջև, քանզի նույն ժողովուրդը, որ պայքարում է մյուսի դեմ, կազմված է անհատներից:
Ի°նչ է զգում մարդ պատերազմելով մյուսի դեմ և իմանալով, որ նրանք ոչ մի անձնական տարաձայնություններ իրականում չունեն. իրենց ընդամենը հրամայել են:  Չնայած, մենք ոչ մի դեպքում իրավունք չունենք խլելու մեզ նման ֆիզիկական ու հոգեկան ունեցող երևույթից իր գոյությունը: Իրավունք ասելով, ես ի նկատի ունեի ոչ թե օրենքն այլ մարդկայնությունը: Ամեն անհատ պիտի գիտակցի քայլ անելիս, որովհետև նա ոչ միայն պարտավոր է հրաման կատարել, այլև սպանել իր նմանին:

Եվ կարևոր չէ՝ ո°վ է, ի°նչ կյանք է ապրել, և կարևոր չէ, որ նրանք կարող էին լավագույն ընկերներ դառնալ, կարևոր չէ, թե ինչ բարի գործ է արել և ինչ էր պատրաստվում անել ապագայում, պետք է սպանել: Ամեն դեպքում դաժան մեթոդներով և ուժի գործադրումով ուզածին հասնելը բավական սխալ է:
Վոլֆգանգ Բորխերթի «Կեգլուղի» պատմվածքում երևում է այս ամենը, արտացոլվում է պատերազմը անհատի վրա: Շատ ազդեցիկ էր, ինձ վրա մեծ տպավորություն թողեց, հեղինակն ասաց այն, ինչ ուզում էր՝ ուղիղ իմաստով:




No comments:

Post a Comment

Translate