Վեներական հիվանդություններ վարակիչ հիվանդությունների խումբ, փոխանցվում են հիմնականում սեռական ճանապարհով։ Տերմինն առաջարկել է ֆրանսիացի գիտնական Բետանկուրը, 1527 թվականին։ Վեներական հիվանդությունները հայտնի են եղել հնագույն ժամանակներից, սակայն լուրջ հետազոտությունների առարկա են դարձել XV-րդ դարի վերջին, երբ Եվրոպայում բռնկվել է սիֆիլիսի համաճարակ։
Սիֆիլիսը խրոնիկ, համակարգային, գերազանցապես սեռական ճանապարհով փոխանցվող վարակիչ, վաղաժամ հայտնաբերման և բուժման պարագայում` բարորակ հիվանդություն է։