Tuesday, April 12, 2016

Web կայքերի ստեղծում առանց կոդավորման

Web կայքերի մասին բոլորս էլ անշուշտ գիտենք, ինչպես նաև այն, որ դրանք ծրագրավորված են այսպես ասած «կոդերով»։ Բայց կան ավելի հասարակ web կայքեր, որոնց ստեղծումը հնարավոր է իրականացնել առանց երկար-բարակ կոդերի և որ, ամենակարևորն է, առանց վճարի: Երեկ, Ավագ դպրոցում հանդիպում կայացավ Արման Խաչատրյանի հետ: Թեև նա մասնագիտությամբ ծրագրավորող չէ, բայց զբաղվում է այդ աշխատանքով և բազմաթիվ սեմինարներ է անցնկացնում «Web կայքերի ստեղծում առանց կոդավորման» թեմայով։ Սկզբում մի փոքր ձանձրալի էր, բայց հետո բավականին հետաքրքեց, հատկապես, web կայքերի ստեղծման ընթացքի նկարագրությունը։

Արմանը մեզ պատմեց մի քանի նրբությունների մասին, բացատրեց ծրագրավորման մի շարք տերմինների նշանակությունը, որոնք մեզ համար կարևոր ու պիտանի են: Նա վերջում ավելացրեց, որ մինչ web կայքի ստեղծումը, դեռ շատ անելիքներ ունենք: Գլխավորը պետք է հստակ պատկերացնել, թե ինչպիսի ձևավորում է ունենալու ստեղծվելիք կայքը, քանի որ հակառակ դեպքում նշանակալից արդյունքի չենք հասնի։


Ուսումնասիրելով մի քանի նորաստեղծ կայքեր՝ մենք նույնպես որոշեցինք ստեղծել նոր կայք, որը անվանեցինք Black Widow։ Անվանումը հուշում է, որ կայքը հենց Black Widow-ի մասին է, ավելի կոնկրետ, fan էջ։ Օգտագործելով ձեռք բերված հմտություններն ու Արմանի աջակցությունը, ստեղծեցինք այդ կայքը, որն իրականում այնքան էլ հեշտ չէր, որքան, որ թվում էր սկզբում։ Կային շատ անհասկանալի բաներ, որոնք մեզ համար այդպես էլ անհասականալի կմնային, եթե չլիներ Արմանը։ Հարկ է նշել նաև, որ Արմանը խորհուրդ տվեց կայք ստեղծելիս օգտվել wix-ից, քանի որ այն ունի մի շարք առավելություններ (դրանք կնկատեք, եթե օգտվեք wix-ից)։

Բավականին հետաքրքիր ու օգտակար սեմինար էր։ Համոզված եմ, որ հետագայում կայք ստեղծելիս կհիշեմ Արմանի խորհուրդները ու կհասնեմ նշանակալի արդյունքի:

No comments:

Post a Comment

Translate