Thursday, December 10, 2015

Ճակատագիր. որքանն ենք ընտրում, որքանն են մեր փոխարեն ընտրել

Ճակատագիր: Ճակատագի՞ր: Իսկ ի՞նչ է ճակատագիրը: Կա այդ ճակատագիր ասվածն ընդհանրապես: Չկա երևի՝ կարծում եմ:
Առաջ (մոտ 2-3 տարի առաջ) մտածում էի թե ինչ անում եմ, ինչպես անում, ինչպես մտածում եմ, ինչպես կամ ու գոյատևում եմ, դա իմ փոխարեն որոշված է ու որոշվում է ամեն վայրկյան: Իսկ դա ինձ անընդհատ մտածելու տեղիք էր տալիս, ու ես ջղայնանում էի այդ փաստից: Բայց չէ, դա փաստ չի: Միշտ մտածում էի, որ ես հիմա որոշում եմ այս ճամփով գնալ, աջ քայլել թե ձախ՝ դա իմ որոշումը չէ, այլ մեկը իմ փոխարեն որոշել է, որ ես պիտի ուղիղ ճամփով գնամ: Հետո հասկացա, որ իզուր եմ այդպես մտածում ու ինձ տանջում էդ մտքերից, որովհետև ոչ ոք չի ասել, թե կա ճակատագիր միանշանակ: Ամեն ոք հավատում է ճակատագրին կամ չի հավատում: Իսկ ես չեմ հավատում:

Ակսել Բակունցի «Սպիտակ ձին» պատմվածքի հերոս Ցոլակին պիտի տանեին քաղաք, որպիսի նշանակվեր ինչ-որ ձիավորի, պատերազմին մասնակցելու համար:
Այստեղ, կարծում եմ, ո՛չ թե իր ճակատագիրն էր այդպես հորինված, այլ թագավորն այդպես որոշեց, այսինքն այսպես ասած բոլոր ձիերի ճակատագրի վրա ազդեց: Անարդար է, եթե նայում ենք այն տեսանկյունից, որ հիմնականում կենդանի արարծի ապրելակերպը մարդն է որոշում: Իսկ մարդ ունակ է իրենը որոշելու:
Եթե նայեմ հետ ու ապրեմ 3 տարի առաջվա իմ մտքերով, ուրեմն պիտի ասեմ, որ իմ փոխարեն իմ ճակատագիրն ինչ-որ մեկը ծնվելուս պահին է ընտրել՝ հատիկ-հատիկ հաշվարկել ու ամեն ինչ ծրագրել: Բայց չէ, հիմա ես ապրում եմ հիմայիս մտքերով:
Սիմոնն այստեղ վերջին պահին ելք գտավ, որպիսի ձիուն ազատի ուրիշի որոշումներից ու հետևանքներից: Նա այդ ելքը ամբողջ ընթացքում էր որոնում ու երբ լսեց տարբերակ, նույնսիկ չմտածեց. «արդյո՞ք անասնաբուժը չի հասկանա նոր ու թաց վերքի առաջացումը»:
Էս «ճակատագիր» ասվածը, որն երևի մարդիկ ի նկատի ունեն այն կյանքը, որն իրենց է բաժին հասել, որի ընթացքում տեղի ունեցած ամեն մանթուք, ամեն շարժում, ամեն միտք, ամեն րոպե, ամեն վայրկյան արդեն ծրագրած ու ամրագրած է եղել ճակատիներին, մի վատ սովորություն ունի. Փորձում է անմտորեն քայքայել ուղեղդ հիմար ու անիմաստ մտքերով: Ես այդ «ճակատագիր»-ը կհամարեմ իմ կյանքի ընթացքը, որը ես եմ ստեղծում ու խաղում դրա հետ, ասես տաք գուլպա եմ գործում՝ ինչպես ուզում եմ: Եթե ուզում եմ, թելն այլ կերպ եմ պտտում, կյանքս այլ կերպ եմ շարժում:
 Ընթացքի մեջ վատ կամ լավ, դժվար թե երջանիկ պահերի համար ես եմ պատասխանատու: Չունեմ մտքեր մտածելու, թե ինչու՞ է իմ ճակատագիրն այսպես: Չեմ մտածում ինչ-որ առեղծվածային մեկին մեղադրելու մասին: Պահի տիրապետողը ես եմ: Ուրեմն ես եմ սխալն արել, կամ ճիշտը: Եթե սխալ եմ եղել, կուղղեմ: Եթե սխալ եմ գործել, որից էլ բխել են դժվար պահերը, սխալս կուղղեմ: Եթե ճիշտ եմ արել, որից բխել է երջանիկ ու լավ պահերը ուրեմն երջանիկ կլինեմ ինձնով՝ արածս լավի համար երջանիկ կլինեմ: Սովորում եմ ինքնուրույնությանը..: 

No comments:

Post a Comment

Translate