Sunday, June 14, 2015

Կենսոլորտի պահպանումը

Կենսաբանական ռեսուրսները պահպանելու և վերականգնելու առաջին ուղղությունը կենդանիների համար միջավայր ծառայող ջրային և բուսական ռեսուրսների պահպանումն ու վերականգնումն է: Կարևոր նշանակություն ունի որսահանդակների պահպանումը, այսինքն՝ այն վայրերի, որտեղ կենդանիների գոյության բնական պայմանները նպաստավոր են:
Երկրորդ կարևոր պայմանը որսի կարգավորումն է: Դա նշանակում է, որ որսը պետք է կատարվի հատուկ կանոնակարգով, որոշակիժամկետներում որոշակիքանակով, իսկ առանձին դեպքերում պետք էընդհանրապես արգելվի:
Երրորդը՝ կենսատեխնիկական միջոցառումների կիրառում: Հատկապես լավ արդյունք են տալիս սմբակավորների համար կերաբույսերի ցանքը, ջրում բնակվող կենդանիների համար՝ ջրային բույսերի, առափնյա ճահճային բույսերի ու թփուտների ցանքը, ձմռանը կենդանիների կերակրումը և այլն:
Չորրորդը՝ կլիմայավարժեցում և վերաբնակեցումն է: Բազմաթիվ կենդանատեսակներ աշխարհի մի շրջանից ներմուծվել են այլ շրջաններ, հարմարվել են նոր բնակլիմայական պայմաններին, բազմացել և ներկայումս արդյունագործական նշանակություն են ձեռք բերել:
Վերաբնակեցման շնորհիվ հնարավոր եղավ վերականգնել ոչնչացման եզրին հասած մի շարք կենդանիների քանակը(սամույր, կուղբ, ծովակատու, սայգակ), իսկ որոշ կենդանիներ փրկել իսպառ ոչնչացումից (զուբր, ուսուրական վագր, սպիտակ արջ):
Հինգերորդ կարևոր նշանակությունն ունի ձկների ձվադրման և միգրացիայի ուղիների պահպանում:
Վեցերորդը՝ արժեքվոր ձկնատեսակների մրցակիցների ոչնչացում:
Եվ վերջին երկուսը աքվակուլտուրայի զարգացումն ու հատուկ պահպանվող տարածքներ ստեղծումն է: Աքվակուլտուրան ջրային անասնապահություն է, երբ ջրային պայմաններում կատարվում են կենդանիների ընտելացում: Ներկայումս աքվակուլտուրայի համաշխարհային տարեկան արտադրանքը կազմում է 15-20 մլն տ:
Կենդանիների ու բույսերի պահպանության գործում մեծ է ազգային պարկերի,արգելոցների, արգելավայրերի նշանակությունը: Դրանք հուսալի ապաստանեն հազվադեպ և արժեքավոր կենդանատեսակների համար:

Օրգանիզմների փոխազդեցությունը մթնոլորտի վրա տեղի է ունենում գազփոխանակության ճանապարհով: Բույսերը կատարում են լուսասինթեզ՝ ստեղծելով օրգանական նյութեր: Այդ ընթացքում բույսերը օդից կլանում են ածխաթթու գազ և արտազատում թթվածին:
Անմիջական ու սերտ կապ կա օրգանիզմների ու ջրոլորտի միջև: Օրգանիզմների ազդեցությունն առանձնապես մեծ է Համաշխարհային օվկիանոսի վրա: Ապրելով այդ ջրերում, ջրում ապրող օրգանիզմները ներշնչում են ջրերի թթվածինը, ջրի մեջ արտաշնչելով ածխաթթու գազ: Ծովերում ապրող օրգանիզմները ջրից վերցնում են նաև քիմիական նյութեր, զանազան աղեր և դրանցով ոչ միայն սնվում են, այլև կառուցում են իրենց կմախքներն ու խեցիները: Օրգանիզմները ջրոլորտի վրա ներգործում են նաև բույսրի և կենդանիների մահցումից առաջացած նստվածքների միջոցով: Դրանց կուտակումից ջրերի հատակում գոյանում են օրգանական նստվածքներում: Որոշ տեսակի մանրէներ ապրելով ջրային խոր ավազաններում, կարող են փոխել ջրի քիմիական հատկանիշները:
Խորը և բազմակողմանի է օրգանիզմների ազդեցությունը քարոլորտի վրա: Այդ ներգործությունն առանձնապես մեծ է քարոլորտի վերին շերտը կազմող երկրակեղևի վրա: Երկրակեղևի տարբեր խորություններում օրգանիզմների մնացորդներից առաջանում են մի շարք օրգանական նստվածքային ապարներ՝ նավթ, բնական գազ, ածուխ և այլն: Հսկայական է նաև օրգանիզմների դերը հողառաջացման պրոցեսում:

Բուսական ռեսուրսների պահպանության կարևորագույն ուղղությունը բույսերի բազբազանության՝ գենոֆոնդի պահպանումն է:
Գենոֆոնդը բուսատեսակների ժառանգական հատկանիշների ու հատկությունների ամբողջությունն է: Ամեն մի բուսատեսակ ունի իր ուրույն, միայն իրեն բնորոշ ժառանգական հատկությունները: Գենոֆոնդը կյանքի շարունակման անհրաժեշտ պայմանն է:

Կլիմայավարժեցումը կենդանատեսակների ու բուսատեսակների` նոր տարածաշրջաններ տեղափոխման գործընթացն է`մարդու կյանքի համար հարմարավետ տարածքները նոր տեսակներով հարստացնելու նպատակով: Բացի դրանից` կլիմայավարժեցման տեսակ է նաև վերակլիմայավարժեցումը, որն իրենից ներկայացնում է կենդանի օրգանիզմների հարմարեցումը այն տեղանքին, որից նրանք մի ժամանակ առաջ որոշակի պատճառներով վերացել են: Բազմաթիվ կենդանատեսակներ աշխարհի մի շրջանից ներմուծվել են այլ շրջաններ, հարմարվել են նոր բնակլիմայական պայմաններին, բազմացել և ներկայումս արդյունագործական նշանակություն են ձեռք բերել:

Աղբյուրներ 1, 2, 3, 4.

No comments:

Post a Comment

Translate