Friday, April 22, 2016
Tuesday, April 12, 2016
Web կայքերի ստեղծում առանց կոդավորման
Web կայքերի
մասին բոլորս էլ անշուշտ գիտենք, ինչպես նաև այն, որ դրանք ծրագրավորված են այսպես
ասած «կոդերով»։ Բայց կան ավելի հասարակ web կայքեր, որոնց ստեղծումը հնարավոր է իրականացնել
առանց երկար-բարակ կոդերի և որ, ամենակարևորն է, առանց վճարի: Երեկ, Ավագ դպրոցում
հանդիպում կայացավ Արման Խաչատրյանի հետ: Թեև նա մասնագիտությամբ ծրագրավորող չէ, բայց
զբաղվում է այդ աշխատանքով և բազմաթիվ սեմինարներ է անցնկացնում «Web կայքերի ստեղծում
առանց կոդավորման» թեմայով։ Սկզբում մի փոքր ձանձրալի էր, բայց հետո բավականին հետաքրքեց, հատկապես, web կայքերի ստեղծման ընթացքի
նկարագրությունը։
Արմանը
մեզ պատմեց մի քանի նրբությունների մասին, բացատրեց
ծրագրավորման մի շարք տերմինների նշանակությունը, որոնք մեզ համար կարևոր ու պիտանի
են: Նա վերջում ավելացրեց, որ մինչ web կայքի ստեղծումը, դեռ շատ անելիքներ ունենք:
Գլխավորը պետք է հստակ պատկերացնել, թե ինչպիսի ձևավորում է ունենալու ստեղծվելիք կայքը,
քանի որ հակառակ դեպքում նշանակալից արդյունքի չենք հասնի։
Subscribe to:
Posts (Atom)