Կարդալով Բախի «Ողջույն» բանաստեղծությունը
Ես իմ կյաքնի համար պատասխանատվություն եմ կրում, քանի որ ես եմ կառավարում ու ստեղծում
իմ կյաքնը: Չեմ կարող ասել, որ ես ազատ եմ: Քանի դեռ այնքան չեմ հասունացել ու որոշ
չափով կախում ունեմ ծնողներիցս, չեմ կարող անել իմ կյաքնի հետ այն, ինչ ուզում եմ:
Բայց ինձ վրա ծնողներիցս ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը ուժ չի գործադրում, որովհետև ես ինձ
տրված ազատության սահմանները չեմ անցնում ու նրանք վստահում են ինձ: Պատասխանատու եմ
այնքանով, որ եթե ինչ-որ սխալ քայլ անեմ կամ նույնիսկ ճիշտ, ցանկացած դեպքում ես պետք
է տեր կանգնեմ իմ արարքներին: Հասարակ օրինակ. եթե ես վիրավորեմ ընկերոջս կամ անծանոթ
մարդու, էական չէ՝ տեղին եմ վիրավորել, թե՛ ոչ, ես եմ զղջալու կամ չզղջալու, ներելու կամ չներելու,
և ոչ թե ծնողներս: Հետևաբար, ես ասում եմ, որ ես եմ իմ կյանքի համար պատասխանատու: